livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

DJ-Ero-GrantՈրքան էլ հավատարիմ ու կառչած մնանք մեր սովորույթներին ու բարքերին, ամեն դեպքում պետք է չանտեսենք, որ 21-րդ դարը ոչ միայն բախել է մեր դուռը, այլեւ տասը եւ ավելի տարի է` իրենն է թելադրում, ու մենք ստիպված ենք հաշվի նստել դրա հետ: Ո՛չ, սա բոլորովին էլ չի նշանակում, որ արեւմտյան կամ արեւելյան վատ սովորույթները պետք է շալակենք ու գնանք դեպի անդունդը, սակայն որոշ հարցերում, իրոք, հարկավոր է վերանայել մեր վերաբերմունքը: Օրինակ, շատերի համար ակումբ հաճախելը կնոջ, քրոջ կամ հարազատի հետ անտրամաբանական ու անհնարին երեւույթ է: Բայց մյուս կողմից ո՞վ է ասել, որ նրանք իրավունք չունեն նույնպես զվարճանալ, դե իհարկե, մեր իսկ գծած որոշակի սահմաններում: Այս առումով ոչ ոք ավելի լավ խորհուրդներ ու պատկերացումներ չէր տա, բացի հենց ակումբի ամենասիրված հերոսներից` դիջեյներից, որոնց հետ էլ ծավալվեց մեր ակումբային զրույցը:

«ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ»

Ըստ DJ ERO GRAND-ի` բոլորն էլ ունեն ակումբ հաճախելու իրավունք, ուղղակի, ամեն ինչում պետք է լինի չափ ու սահման.

- Մարդ կա, որ գալիս է զուտ երաժշտություն լսելու ու պարելու, մարդ էլ կա` գալիս է, կոպիտ ասած, խմելու ու «տղա կպցնելու»: Պարզապես պետք է մարդիկ հավասարությունն ընկալեն, բայց մեզ մոտ մի քիչ ուրիշ է, որովհետեւ մի քիչ հին «ադաթներով» ազգ ենք: Շատ մարդկանց գիտեմ, ովքեր զուտ սիրում են երաժշտությունը, սիրում են պարել իրենց ընկերների հետ: Բայց, իրոք, նրանց կողքին կան մարդիկ, ովքեր գալիս են ակումբ ու իրենց ընդհանրապես հետաքրքիր չէ` դիջեյ կա՞ այնտեղ, թե ոչ ու ինչ է նվագում, որովհետեւ նա եկել է զուտ խմելու, լիցքաթափվելու, նոր ընկեր իրեն գտնելու ու վերջ:

- Հետագան ինչպե՞ս եք պատկերացնում, արդեն ամուսնացած DJ Ero-ն կկարողանա՞ համատեղել ակումբային ու ընտանեկան կյանքը:

- Ճիշտն ասած` ինձ ամուսնացած  ընդհանրապես չեմ պատկերացնում, բայց ինձ թվում է` պետք է, որ նորմալ լինի: Սա իմ աշխատանքն է, ուղղակի, երբ դիջեյ են, որոշ մարդիկ պատկերացնում են «այլանդակություններ» եւ այլն, բայց` ոչ, մարդ կա բժիշկ է, մարդ կա` օդաչու, ես էլ դիջեյ եմ, եւ սա իմ կյանքն է: Եվ ում հետ էլ ամուսնանամ, նա պետք է հասկանա այդ ամենն ու ընդունի ինձ այդպիսին: Չէ՞ որ, ուր էլ գնամ, վերջում իր ծոցն եմ գալու (DJ Ero-ն ծիծաղում է- Հ. Ս.):

DJ-Ero-Grant-2- Շատ աղջիկներ կան, ովքեր երկրպագում են հենց դիջեյ տղաներին: Հետաքրքիր է, Դուք ինչպիսի՞ աղջիկների եք նախընտրում:

- Հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել: Նախընտրելի է լավ աղջիկ, ում հետ ընդհանուր եզրեր կունենամ: Չգիտեմ…

- Օրինակ, ակումբային կյանքով ապրող աղջիկ կարո՞ղ է լինել Ձեր կողքին:

- Կարող է, թեպետ չեմ կարող ասել… բայց եթե ճիշտն ասեմ, չի կարող լինել:

- Ի վերջո, դիջեյը տղամարդո՞ւ, թե կնոջ աշխատանք է:

- Մարդ ինչ սիրում է, նրանով պետք է զբաղվի ու կապ չունի` կի՞ն է, թե տղամարդ: Ուղղակի մարդ պետք է սիրի ու կարողանա իր գործն անել:

- DJ Ero-ն ի՞նչ խորհուրդ կտա հագնել ակումբ հաճախողներին:

- Յուրաքանչյուր ոք պետք է ունենա իր ճաշակն ու ոճը: Երբ ասում են դիջեյ,  մարդիկ պատկերացնում են աբստրակտ շորերով մեկին, բայց իրականում ինչ դուր է գալիս, այդ էլ պետք է հագնել: Կարծում եմ` այդպիսի զգեստ չկա, որ հենց դրանով պետք է գնալ ակումբ: Մեկը կարող է կոստյումով գնալ ակումբ, մյուսը` ջինսով, ում ինչպես հարմար է: Հիմնականում նախընտրելի են կեդեր, տաբատ, ջինս, աբստրակտ շապիկներ, փայլուն նախշեր: Օրինակ, ես սիրում եմ վերնաշապիկ  հագնել ու ջինս կրել: Իմ ոճը դա է, իսկ ընդհանրապես ակումբ գալիս թող կրեն այնպիսի հագուստ, որն իրենց հարմար կլինի, որպեսզի պարեն ու չնեղվեն դրանից:

«ԵԹԵ ՀԱՅՈՒՀԻ Է, ՈՒՐԵՄՆ ՆՐԱՆ ԱՐԳԵԼՎՈ՞ՒՄ Է ԼՍԵԼ ԼԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»

Anna-pani-1Իսկ դերասանուհի, նաեւ DJ ԱՆՆԱ ՊԱՆԻԻ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչ ասել է` հայկական «նամուսն» ու ակումբային կյանքը հակադրվում են միմյանց.

- Եթե վերադառնանք ոչ շատ հեռու անցյալ, պատկերը այլ կլինի, իսկ հիմա լրիվ այլ է ու վաղը նույնպես անհամեմատելի տարբեր կլինի: Չեմ կարողանում հասկանալ «նամուսի» ու ակումբների ընդհանրությունը: Մի բան հստակ գիտեմ` պարկեշտ, առաքինի մարդը այդպիսին է ամեն տեղ, անկախ վայրից ու շրջապատից: Ես այդպես եմ ապրում:

- Ասում են` տղային կարելի է ամեն ինչ, իսկ աղջիկը պետք է զվարճանալիս էլ լինի որոշակի սահմանների մեջ: Սա կարծրատի՞պ է, թե պարտադիր պայման ակումբ հաճախող աղջիկների համար:

- «Ակումբում կարելի է ամեն ինչ» ասվածը ինձ մոտ ասոցացվում է երկու հիմնական պարտադիր պայմանների հետ`

1. ակումբում վայելում են հետաքրքիր երաժշտություն,

2. ակումբում պարում են… ես ավելի զվարճանք այնտեղ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ էլ պատկերացնում եմ:

Ինձ մոտ հարց է ծագում, եթե հայուհի է, ուրեմն` նրան արգելվո՞ւմ է լսել լավ երաժշտություն կամ էլ աշխատանքային շաբաթից հետո պարել եւ լիցքաթափվել:

- Իսկ Ձեր կողքին պատկերացնո՞ւմ եք գիշերային, ակումբային կյանքով ապրող ամուսնու:

- Մարդ արարածը իր մտահորիզոնով ու ապրելակերպով պետք է բազմազան լինի, չունենա անհիմն կարծրատիպեր: Նույնիսկ ամենասիրելի ու ամենաճոխ միօրինակությունը հոգնեցնում է: Թատրոնի բարձրագույն արվեստների կողքին պետք է նաեւ կարողանալ ընդունել ժամանակակից արվեստը եւ 21-րդ դարի մշակույթը:

- Ակումբը Ձեզ համար աշխատանքի վա՞յր է, թե Դուք էլ եք նախընտրում այդպիսի վայրերում լիցքաթափվել: Anna-pani

- Ես ակումբում չեմ աշխատել, բայց սիրում ու գնահատում եմ բարձրաճաշակ ակումբային երաժշտություն եւ այնքան մեծ է սերս ու հետաքրքրությունս այդ արվեստի նկատմամբ, որ սովորեցի նվագել ու ներկայացնել այդ ոճը: Իսկ լիցքաթափվել կարելի է միայն երաժշտություն լսելով, պարտադիր չէ լինել ակումբում:

- Թե ինչ հագուստ կրել, երբեմն գերխնդիր է դառնում, ինչի արդյունքում, կարծես թե, հանրության մի հատված այդպես էլ չսովորեց ճիշտ վայրում համապատասխան հագուստ կրել: Ակումբային տարբերակում ի՞նչ խորհուրդ կտաք հագնել աղջիկներին եւ կանանց:

- Գեղեցիկ, միեւնույն ժամանակ հարմարավետ հագուստը ամենաճիշտ տարբերակն է:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

# Lesbora 2019-09-10 05:47
Tadalafil Online Purchase cialis 20mg for sale Trusted Site For Generic Cialis Keflex And Breastfeedng Keflex For Staff Infection
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում