livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

frescoՄեկնարկեց  հոգեւոր ֆիլմերի եւ արդի արվեստի «ՖՐԵՍԿՈ» փառատոնը, որն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ: Հունիսի 21-ից մինչեւ հուլիսի 12-ը շարունակվող այս փառատոնին մասնակցելու են եկել տարբեր երկրներից ժամանած հոգեւորականներ, մշակութային գործիչներ` իրենց հետ բերելով ճանաչված ու նորաստեղծ ֆիլմեր, որոնք առնչվում են մարդկության արդի հիմնախնդիրներին` հոգեւորից մինչեւ սոցիալական:

Ուշագրավ էր այն, որ հոգեւորն ու աշխարհիկը փառատոնի բացման ժամանակ ոչ թե խառնվել էին իրար, այլ միաձուլվել: Հանդիսատեսը ունկնդրեց ինչպես հոգեւոր, այնպես էլ ռոք, դասական ու ազգային երգեր… Եվ էլ ինչ միջոցառում առանց անակնկալների, հանկարծ Կարապի լճի մեջ հայտնվեցին երիտասարդ աղջիկներ ու տղաներ, ովքեր ջրի մեջ հանդարտ քայլելով բերում ու հավաքված հանդիսատեսին էին բաժանում օրհնված մոմեր: Կարճ ժամանակ անց ողջ Կարապի լճի տարածքը սփռվեց վառվող մոմերով: Ինչեւէ, խորհրդավոր, գեղեցիկ ու խոստումնալից էլ սկիզբ դրվեց «Վնասվածը վերականգնելու կարիք կա» խորագիրը կրող այս փառատոնին:

Նշենք, որ փառատոնի նպատակն է հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո,  համերաշխության, մարդասիրական եւ  հոգեւոր արժեքների հաստատմանը: Լուսանկարները եւ տեսանյութը դիտե՛ք ստորեւ.


altalt

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում