livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

altՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ֆրանսիայի հայ երիտասարդական միության և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 28-ից հուլիսի 7-ը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքներում հանդես կգա համերգային ծրագրով:

Ծրագրում ընդգրկված են ժողովրդական, դասական և ժամանակակից պարեր: Համերգներին իր մասնակցությունը կբերի նաև Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը: Այնուհետև, «Բարեկամություն» համույթը հուլիսի 8-14-ը Իսրայելում կմասնակցի Հայաստանի մշակույթի օրեր ծրագրին:

«Զարուհու» հետ զրույցում «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ասաց. «Մենք պետք է ներկայացնենք մեր արվեստը բարձր մակարդակի վրա: Դա մեզ համար շատ կարեւոր է: Ի դեպ, համերգները կանցկացվեն Ֆրանսիայի եւ Իսրայելի հեղինակավոր հանդիսասրահներում»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում