livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

alt

Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ երջանկահիշատակ գրող ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ նվիրված հուշ-երեկոն, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ 500 օրինակով տպագրված «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսը: Երեկոյին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ գրողի ընկերները, մտերիմներն ու հարազատները:

Հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, բանակի գնդապետ, ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի գրական աշխատող, «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչ, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, ՊՆ լրատվության եւ քարոզչության պետ, Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարների հեղինակ, Նաիրի հրատարակչության տնօրեն Վրեժ Իսրայելյանը հեղինակել է «Մեկին գումարած մեկ», «Չնվաճված աշխարհամաս», «Կարճ-երկար ճանապարհ», «Տոնապետ» եւ մի շարք այլ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն եւ այլ լեզուներով: Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում։ 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Ինչպես նաեւ հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն): Անցյալ տարի 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել էր Վաղարշյան իր բնակարանում, իսկ գրասեղանի վրա՝ մի նամակ. «Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռներ, եղբայր ու ընկերներ: Ամենքից ներողություն եմ խնդրում: Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ. մնաք բարով…»: Ողջ երեկոյի ընթացքում բեմում գրողն էր` իր մտորումներով ու գրվածքներով:

 

Առավել մանրամասն դիտեք ստորեւ ներկայացրած տեսանյութերում

 


 

 



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում