livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՕպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 3-ին կայանալիք «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մեծ պրեմիերային ընդառաջ` դեռեւս շարունակվում են անակնկալ միջոցառումները: 

Այս ամենը սկսվեց գրեթե երկու շաբաթ առաջ, երբ քաղաքում սեւ անձրեւանոցներով երիտասարդները ֆլեշ մոբի տեսքով շրջում էին երեւանյան փողոցներով: Դրան հաջորդեց Ազատության հրապարակում բացօթյա մամլո ասուլիսը, որի ընթացքում որոշ չափով բացահայտվեց անձրեւանոցների առեղծվածը` ՊԻԿ նախագիծն իրականացնում է բալետային ալտերնատիվ փսիխոդրամա: Իսկ օրերս էլ` նախագծի շրջանակներում իրականացրին բացօթյա դաշնամուրային իմպրովիզ համերգ, որն ավելի «ծաղկեցրեց» կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ով դուրս գալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող համերգից, հանպատրաստից միացավ հավաքվածներին:
Ինչեւէ, կազմակերպիչները խոստանում են, որ մինչեւ հուլիսի 3-ը դեռ կշարունակեն անակնկալներ ու իմպրովիզներ իրականցնել: Համենայնդեպս, «Զարուհու» հետ զրույցում պրոդյուսեր ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ այդպես հավաստիացրեց եւ շեշտեց. «Հենց առաջին իսկ օրվանից մենք սկզբունք ունենք մինչեւ միջոցառումը չբացել փակագծերը, մարդկանց անակնկալի` մշակութային շոկի մեջ գցել: Այդպես էլ արդեն 5 ամիս է` առաջնորդվում ենք եւ դեռ ոչ մի խոտան այդ սկզբունքների մեջ չենք ունեցել, բայց դեռ անակնկալներ ունենք, մեր իրադարձություններն այսքանով չեն ավարտվելու: Չեմ վախենում ասել, որ Հայաստանում այն առաջին անգամ է լինելու, որովհետեւ առաջին անգամ հանդիսատեսը տեսնելու է մի բան, որտեղ կան թատրոնի, կինոյի, երաժշտության, ներկայացման եւ խորեոգրաֆիայի տարրեր»:
Երեկ «Զարուհին» ներկա էր «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի փորձերից մեկին, որին ներկա էին նաեւ շատ անվանի արվեստագետներ ու մշակույթի ոլորտի անվանի մարդիկ, որոնք նույնպես իրենց շտկումներն ու խորհուրդները տվեցին նախաձեռնողներին ու մասնակիցներին:

Առավել մանրամասն` ստորեւ ներկայացրած տեսանյութում:

{youtube}7woWF8ajx3c{youtube}

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում