livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

vladԱմառային տապը հաղթահարելու համար յուրաքանչյուրն ունի իր մեթոդները: Այս թեժ շրջանում, երբ բոլորը նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել այլ երկրում, երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ նախընտրում է մնալ Հայաստանում. «Վերջին երկու ամիսներին առայժմ կլինեմ Երեւանում, բայց երկրից դուրս հանգստի կմեկնեմ օգոստոս ամսվա վերջին»:

Իսկ թե ինչպե՞ս երգիչը կհաղթահարի ամառվա տապը, «Իրավունքի» հետ զրույցում Վլադիմիրը նշեց. «Ես սիրում եմ Երեւանը, հատկապես ամռանը, դրա համար ամառային սեզոնին հաճույքով եմ գտնվում Երեւանում: Շոգը նույնպես սիրում եմ` ավելի լավ է շոգ, քան` ցուրտ, այնպես որ, ես թեթեւ եմ տանում շոգ եղանակը»,- ասաց երգիչն ու շեշտեց, որ երեւանյան ամառը վայելելուց հետո` օգոստոսի վերջին կմեկնի հանգստի. «Երկու տարի առաջ ծննդյանս օրը` սեպտեմբերի 1-ին ես Հունաստանում էի, ու հենց Աթենք քաղաքում եմ նշել ծննդյանս տարեդարձը: Այս տարի էլ պլանավորում եմ, որ ծննդյանս օրը լինեմ Իտալիայում եւ այնտեղ նշեմ: Այսինքն` ես կմեկնեմ օգոստոսի վերջին, որ ծննդյանս օրն արդեն Իտալիայում լինեմ: Տա Աստված, որ հնարավորությունս ների ու ամեն տարի ինչ-որ մի երկրում նշեմ տարեդարձս»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում