altԱյսօրվանից Կորեայի Հանրապետությունում մեկնարկում է Կովկասյան մշակութային փառատոնը, որի շրջանակում ելույթ են ունենալու Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը եւ Էթնո-ջազ խումբը, իսկ Արարատ Սարգսյանը կանցկացնի «Թղթի պատրաստում եւ տառերի ու պատկերների դաջում հնագույն եղանակով» վարպետության դասերը:

Մինչեւ հուլիսի 10-ն անցկացվող փառատոնի օրերին նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը հայկական կողմից կստորագրի Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ