livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

amarՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հունիսի 30-ին մեկնարկեց «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագիրը , որը կազմակերպել է ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միությունը: Ծրագիրը կրում է «Երեխաները երեխաների համար» խորագիրը եւ նպատակ ունի բոլոր երեխաներին`անկախ իրենց սոցիալական վիճակից  տալ հնարավորություն միմյանց հետ շփվել երաժշտության միջոցով:

ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միության պատասխանատու քարտուղար Սվետալաննա Ալեքսանյանի խոսքով`փառատոնը միտված է երեխաների կյանքը լցել ուրախությամբ եւ հույսերով ,  փառատոնի երեք փուլերի ընթացքում կարվի հնարավորը, որպեսզի այն երեխաները, ովքեր ունեն առողջական խնդիրներ իրենց զգան հասարակության լիիրավ անդամ:

Մանկապատանեկան ծրագրի մեկնրակին երեխաներ ոչ միայն ունկնդրեցին Հ.Դանիելյանի եւ  Ք.Քուշնարյանի արվեստի դպրոցների սաների կատարումները, այլեւ հնարավորություն ունեցան տեսնելու Կոմպոզիտորների Միության ճեմասրահում  «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Քուշնարյանի արվեստի դպրոցի պատանի արվեստագետների աշխատանքները:

Փառատոնի երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին , որի ժամանակ բոլոր մանուկները կհյուրընկալվեն  Կամերային երաժշտական թատրոնում`հեքիաթի հերոսների հետ հանդիպելու եւ ուրախ ժամանց անցկացնելու համար: Այնուհետեւ Սիրահարների այգում կմասնակցեն խամաճիկների թատրոնին: Իսկ ծրագրի ավարտին  մանուկները կմեկնեն Դիլիջան`Է. Միրզոյանի անվան ստեղծագործական տուն, որտեղ էլ կամփոփվի ծրագիրը:  Փառատոնի երեք փուլերի ընթացքում երեխաների կողքին կլինեն   կոմպոզիտորներ, նկարիչներ եւ  անվանի արվեստագետներ:

Նշենք, որ այս նախագիծը  Կոմպոզիտորների Միության նախաձեռնած  նախագծերից մեկն է, որին կհետեւեն բազմաթիվ այլ ծրագրեր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում