livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

 

altՀուլիսի 3-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մեծ պրեմիերան: «Զարուհին» զրուցեց ներկայացման գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ում հայ հանդիսատեսը կմտաբերի անցյալ տարի Պատանի պարողների «Եվրատեսիլ» մրցույթից:

  Վահագնը «Եվրատեսիլում» ներկայացրեց Հայաստանն ու իր գեղեցիկ բալետային համարով բարձր պահեց մեր երկրի անունը: Իսկ «Եվրատեսիլից» հետո նա ավարտելով Պարավեստի ուսումնարանն` ընդունվեց աշխատանքի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես պարող եւ գրեթե 6 ամիս աշխատելով այնտեղ` զորակոչվեց Հայոց բանակ:

Իսկ թե իր ստեղծագործական ուղին ինչպե՞ս դասավորվեց այսօր` զորացրվելուց հետո, «Զարուհին» պարզեց նրանից.

- Բանակից հետո ի հայտ եկավ այս նոր նախագիծը` «Պիկ»-ը, որտեղից առաջարկ ստանալով` համաձայնեցի պարել «Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայում:

- «Ինքասպանի գրառումներ» ներկայացման ասելիքի ու հայաստանյան մշակույթի համար դեռեւս նորույթ լինելու մասին ի՞նչ կասեք:alt

- Հայաստանում առաջինն է լինելու իր տեսակով եւ հանդիսատեսը սովոր չէ նման ներկայացման, որտեղ ներառված է կինոարվեստ, թատերարվեստ, բալետ, այսինքն` 3 ճյուղեր մեկտեղված է մի բեմադրության մեջ: Իսկ ներկայացման մեջ իմ կոնկրետ դերակատարությունն այն է, որ լինելով երկրորդ պարողը` ստիպում եմ առաջին պարողին ինքնասպանություն գործել: Սա հոգեբանական դրամա է եւ փակագծերը շատ չբացելով` ասեմ, որ ներկայացումից հետո հանդիսատեսի համար արդեն ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ էինք ուզում ասել: Կասեմ, որ հանդիսատեսի համար այն նորություն է լինելու:

- Ի դեպ, հաճախ ասում են, որ մենք չունենք բալետում անհատներ ու արվեստի այս ճյուղն այսօր վատ վիճակում է, համակարծի՞ք եք:

- Ես չեմ կիսում այդ կարծիքը, մեր բալետն այսօր լավ վիճակում է ու այսօր շատ լավ պարողներ ունենք: Նշեմ նաեւ, որ հուլիսի 9-11-ին կկայանա «Գայանե» բալետ ներկայացումը, որից հետո` հուլիսի 20-ին, մեկնելու ենք Պետերբուրգ` հյուրախաղերի: Ինչպես գիտեք, հենց այնտեղ է բալետի տունը, ուստի` մենք չենք կարող վատ ներկայացնել հայկական բալետը Պետերբուրգում: Դրա համար չեմ ընդունում, որ ասում են, թե մեր բալետը վատ վիճակում է: Միեւնույն է, որքան էլ փնովեն, դա այդպես չէ, թող գան ու նայեն բալետային որեւէ ներկայացում ու նոր խոսեն այդ մասին: Պարզապես, միայն կասեմ, որ զուտ ֆինանսական առումով են բալետի պարողները նեղվում, քանի որ քիչ են վարձատրվում այսօր, բայց ընդհանուր որակի վրա դա չի անդրադառնում: Այս կարգավիճակով ես կասեի, որ մեր բալետը իդեալական վիճակում է:

alt- Անդրադառնանք նաեւ եվրատեսիլյան հուշերին. սովորաբար երգի «Եվրատեսիլին» մասնակցած հայ երգիչների մոտ մրցույթից հետո մի տեսակ հիսաթափություն է առաջանում այդ ամենից, իսկ պարի «Եվրատեսիլից» հետո Դո՞ւք էլ նման զգացում ունեիք:

- Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում պարի «Եվրատեսիլին» եւ քանի որ առաջինն էինք մասնակցում, ինձ վրա ավելի մեծ պատասխանատվություն կար, որպեսզի լավ մասնակցենք ու տպավորություն թողնենք հետագայի համար: Եվ դրա արդյունքում կսպասեն, որ Հայաստանից միշտ լավ մասնակից է ներկայանալու: Ընդհանրապես, շատ եմ սիրում իմ արվեստը, իմ գործը, ուստի` հիասթափություններ չեմ ունեցել: Ավելին` առաջիկայում նպատակներ կան այլ մրցույթների եւս մասնակցելու, բայց դասական մրցույթների:

- Իսկ հետաքրքիր է, պարային «Եվրատեսիլում» է՞լ կոնչիտաներ կային:

- Ո՛չ, չկային կոնչիտաներ (ժպտում է Վ. Մ.-ն-հեղինակ):

Ու հենց այս բարի նոտայի վրա էլ ավարտելով մեր զրույցը Վ. Մարգարյանի հետ`«Ինքնասպանի Գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մեծ պրեմիերայի առթիվ հաջողություն մաղթենք նրան ու նախագծի թիմակիցներին եւ աղոթենք, որ կյանքում երբեք չլինեն ինքնասպանություններ, իսկ «Ինքնասպանի գրառումները» լինեն բացառապես բեմադրությունների սցենարներում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում