livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

kotanjyanՎերջին շրջանում հաճախ է խոսվում, որ այսօր չունենք հերոսներ, եւ որ իրական հերոսներին փոխարինելու են եկել սերիալային կիսագողական կերպարները: Սակայն, ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ այլ կարծիքի է:

Ըստ դերասանի` սերիալներն արտացոլում են իրական կյանքը. «Սերիալն արտացոլում է եղածը, այն իրականության հայելին է: Դա նրանից է, որ ժամանակին չկասեցրինք այն վատը, որը կամաց-կամաց ծիլեր էր առնում: Եթե երեխան հատակին թքեց, ու նրան դիտողություն չարեցիր, վաղը ուրիշ բան կանի: Պիտի ձեռքից բռնես ու ասես` ինչո՞ւ ես դա անում, բալիկ ջան... Երբ Երեւան քաղաքում` Ավանից ինչ-որ մի անասուն ներքեւ իջնելով` երեկոյան ուշ ժամի փոքրիկ կացինով վերք էր հասցնում ծառերին, ու մենք ձեռքը չբռնեցինք, այդ ձեռքը չկտրեցինք, դրա համար էլ, հասավ այստեղ: Մենք պիտի կարողանանք սովորել տիրություն անել այն ամենին, ինչն Աստված տվել է, ոչ թե` թողել ինքնահոսի: Հին խոսք կա` երեխա ծնելը դժվար չէ, երեխա մեծացնելն է բարդ: Հիմա մենք փաստի առաջ ենք կանգնած` մեր ազգը պիտի կարողանանք կրթել, մի բան, որը հիմա բացարձակապես անուշադրության է մատնվել: Կգա այն սերունդը, որը կսկսի գնահատել»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում