livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

 


Հանրային հեռուստաընկերությունում կադրերը փոխվում են

Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան կադ­րա­յին փո­փո­խու­թյու­նը բա­զում խո­սակ­ցու­թյուն­նե­րի առիթ հան­դի­սա­ցավ: Ըստ պտտվող խո­սակ­ցու­թյուն­նե­րի՝ հա­ղոր­դա­վա­րու­հի Գո­հար Գաս­պա­րյա­նը և  «Եվ­րա­տե­սի­լի» հա­յաս­տա­նյան պատ­վի­րա­կու­թյան նախ­կին ղե­կա­վար Դի­ա­նա Մնա­ցա­կա­նյա­նը վի­ճել են մի­մյանց հետ և լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ են:

Հարցը պարզաբանելու և այլ մանրամասների ծանոթանալու համար երբ զանգահարեցինք ԴԻԱՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Հանրային հեռուստաընկերության տնօրենին. «Ես այդ հարցին ոչ մի բացատրություն չեմ տալիս: Եվ բոլորին խնդրում եմ, որպեսզի հարցնեն տնօրենից: Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ ես և Գոհար Գասպարյանը իրար հետ վիճաբանության մեջ ենք եղել: Շարունակում եմ աշխատել Հանրային հեռուստաընկերությունում: «Եվրատեսիլը» այն նախագծերից մեկն էր, որով ես զբաղվում էի, իսկ այժմ շարունակում եմ իմ մյուս նախագծերը: Կանխատեսել չէի կարող, առհասարակ ոչ մի տեղ գրված չի, որ «Եվրատեսիլը» իմ անձնական մրցույթն է կամ սեփականությունը, և ես պարտավոր եմ զբաղվել դրանով մինչև խոր ծերություն: Ուշ, թե շուտ դա պետք է ավարտվեր: Իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ եղավ շատ սովորական: Առհասարակ իմ որոշելիքը չէ, թե ով կզբաղվի այդ հարցերով: Գոհարիկը ինձ հետ միշտ եկել է բոլոր «Եվրատեսիլներին», մենք նույն սենյակում էինք ապրում, և նա շատ բան է տեսել ու սովորել: Տվյալ պարագայում կարող եմ ասել, որ շատ ճիշտ որոշում է կայացվել ընտրելով Գոհարիկին: Ուղղակի գալիս է ժամանակ, երբ պետք է լինում թարմության և թարմ մտքերի: Ես շատ հանգիստ եմ ընդունում այդ փաստը: Պետք է յուրաքանչյուր մարդ ինքնազարգացմամբ զբաղվի»: Դիանայի հավաստմամբ՝ իր ամուսնությունը բնավ էլ չի կարող խանգարել աշխատանքին. «Ես միշտ կարողացել եմ տարանջատել անձնականը և գործնականը: Պարզապես ժամանակն է նոր նախագծեր անելու: Ես վստահ չեմ, որ իմ գործունեությունը հստակ կապված կլինի հեռուստատեսության կամ ռադիոյի հետ: Յուրաքանչյուր մարդ պետք է մշտապես չդոփի տեղում և փորձի նորը: Պետք է շատ արագ առաջ գնալ:  Հայկական դարդոտած վիճակներում չեմ կարող լինել: Եթե այդպես չմտածեի, ապա  կնմանվեի հայկական մտածելակերպ ունեցող մարդկանց ճակատագրերին: Չեմ ուզում ստանդարտի մեջ մտնել: Ո՛չ ինձ գերագնահատում եմ, ո՛չ էլ թերագնահատում, պարզապես հստակ գիտեմ իմ անելիքները: Օրինակ` Եվրոպայում մարդիկ նույն տեղում աշխատում են երեք, ամենաշատը հինգ տարի, և անցնում են այլ աշխատանքի: Իմ կոլեգաները, ովքեր զբաղվում էին «Եվրատեսիլով», դուրս էին գալիս իրենց աշխատանքից և զբաղվում այլ աշխատանքով: Իսկապես չեմ կարող հերքել, շատ բան եմ սովորել նրանցից: Եթե, օրինակ, մարդ 100 տարի զբաղվի լրագրությամբ, մի օր կձանձրանա և արդեն այն կանի մեխանիկորեն և դրանից հաճույք չի ստանա: Ցավոք սրտի, հայ իրականության մեջ այդպես է, մենք ձեռք ենք բերում մի մասնագիտություն և կառչում ենք դրանից: Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ և բարեբախտաբար ունեմ 8 տարվա փորձ հեռուստատեսության ասպարեզում, շատ-շատ բան եմ սովորել, և իմ լեզուներին ավելացել են շատ այլ հմտություններ: Մի օր ես եկա Հանրային հեռուստաընկերություն որպես կայքի թարգմանչուհի: Մեկ տարի աշխատելուց հետո գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանն առաջարկեց զբաղվել նաև արտաքին կապերով: Մի օր էլ նրա մտքում ծագեց գաղափար. «Կարո՞ղ ես այնպես անել, որ մենք ցուցադրենք «Եվրատեսիլը»». ես դա արեցի: Հետագայում նա հարցրեց՝ կարո՞ղ եմ արդյոք անել այնպես, որպեսզի մենք ևս մասնակցենք այդ մրցույթին: Իսկ դրա համար պահանջվեց մոտավորապես երկու տարի, որպեսզի դառնայինք եվրոպական հեռարձակողների անդամ: Փորձեցինք կանոնադրության մեջ փոխել որոշ կետեր, որից հետո ևս մեզ չհաջողվեց մասնակցել: Սակայն բախտի բերմամբ 2006-ին Ավստրիան դուրս եկավ մասնակիցների ցանկից, և մենք ընդգրկվեցինք»:

Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերին Հայաստանում կայանալիք «Մանկական եվրատեսիլին», ապա Դիանայի մասնակցությունը կլինի այն դեպքում, եթե Հանրային հեռուստաընկերությունը կարծի, որ նրա օգնությունը, գիտելիքները և հմտությունները հարկավոր են, իսկ հակառակ դեպքում. «Ես իրենց մեծագույն հաջողություններ եմ մաղթում, քանի որ դա շատ հետաքրքիր, աշխատատար, պատասխանատու և շատ դժվար գործունեություն է:

Հաղորդավարուհի ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ նույնպես մեր զրույցի ընթացքում հաստատեց, որ պարզապես տեղի է ունեցել կադրային փոփոխություն. «Կադրային փոփոխության արդյունքում ես նշանակվել եմ տվյալ պաշտոնին: Առաջարկը եղել է Հանրային հեռուստաընկերության կողմից: Մենք Դիանայի հետ լարված հարաբերությունների մեջ չենք, դա սուտ է, ես պաշտոնապես հերքում եմ այդ փաստը»: Իսկ Գոհարի ակնկալիքները մեծերի և մանկական «Եվրատեսիլներից» միանշանակ միայն հաջողությունն է. «Փետրվարի կեսերից կլինի երգի ընտրությունը: Եթե երգը լավը լինի, ապա ելույթը լավն է լինելու: Մենք շատ մեծ ակնկալիքներ ունենք: Իսկ մանկական «Եվրատեսիլի» համար աշխատելու ենք Շվեյցարական պրոֆեսիոնալ թիմի հետ, ովքեր արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում են «Եվրատեսիլը»: Աշխատանքներն ամբողջովին վստահելու ենք իրենց, նաև օգտագործելու ենք մեր ռեսուրսները, ամեն ինչ արվելու է միջազգային ստանդարտներին համապատասխան թե՛ տեխնիկական միջոցներով, և թե՛ այլ հարցերով: Մենք որևէ խնդիր չունենք, մնում է միայն նրանց լավ ընդունել և հյուրասիրել»:

Իսկ թե Դիանան կունենա՞ իր մասնակցությունն այդ գործում, Գոհարը հստակ ասել չկարողացավ. «Դիանայի մասնակցության մասին ոչինչ ասել  չեմ կարող, քանի որ դեռ աշխատանքները չեն սկսվել: Երբ որ սկսվեն, այդ ժամանակ արդեն պարզ կլինի աշխատանքային կազմը: Մտավախություն, իհարկե, կա, բայց ես փորձելու եմ ամեն ինչ իմ ուժերի ներածի չափով կատարել բարձր մակարդակով»:

«Թոփ-10» հաղորդաշարի մասին խոսելով՝ ասաց. «Շատ վաղուց էի ուզում դուրս գալ, որովհետև ինձ հոգնեցրել էր  նույնատիպությունը, քանի որ նոր աշխատանք եղավ, որոշումը կայացրի և դուրս եկա: Շուտով նոր նախագծով հանդես կգամ, սակայն դեռ չեմ ցանկանում բացել փակագծերը»:

{smooth-scroll-top}


Իրականությու՞ն, թե՞ բամբասանք

Այն փաստը, թե երգիչ-երգչուհիները ում են համարում իրենց երկրորդ կեսը, գրեթե բոլորին հետաքրքիր է: Այն չի շրջանցել նաև երգչուհիներ Լիլուին և Քրիստինե Պեպելյանին: Շատ էր խոսվում այն մասին, որ նրանք մեծ վեճերի մեջ են, քանի որ Լիլուի նախկին ընկեր Կարեն Ստեփանյանը այժմ պատրաստվում է իր կյանքը կապել Քրիստինե Պեպելյանի հետ: Ամիսներ առաջ ԼԻԼՈՒՆ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր. «Մենք Կարեն Ստեփանյանի հետ շփվել ենք մոտավորապես մեկուկես տարի: Անձնականիս հետ կապված` կյանքում մեկ անգամ եմ սխալվել, որ շփվել եմ շատ ցածր մարդու հետ: Եվ էլ կյանքում նրա հետ չեմ աշխատի, որովհետև ցանկացած տեսահոլովակ շատ տգեղ է ստացվում նրա մոտ, ասես ճաշ լցրած լինի կադրերի վրա: Անձնականի հետ կապված խնդիրները կապ չունեն նրա` վատ ռեժիսոր լինելու հետ»: Իսկ հենց նույն ժամանակահատվածում Քրիստինեն իր հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել էր, որ երջանիկ է. «Իմ անձնական կյանքում ամեն ինչ լավ է: Եթե երկրպագուներիս հետաքրքիր է իմ նշանադրության օրը, ապա այս պահին կոնկրետ ասել չեմ կարող, սակայն դրա մասին շուտով կիմանան, այս պահին միայն այդքանը կարող եմ ասել»: Որպեսզի պարզենք` արդյոք լարվածություն կա՞ Լիլուի և Քրիստինեի միջև, զրուցեցինք ԼԻԼՈՒԻ հետ. «Նման բան գոյություն չունի, և, ճիշտն ասած, ինձ չի հետաքրքրում, թե ով ում հետ է, ես նրանց հետ որևէ խնդիր չունեմ, ես ունեմ իմ անձնական կյանքը»:

Երգչուհին հաստատեց այն փաստը, որ կարող է շարունակել համագործակցել Կարենի հետ: Սակայն երբ հիշեցրինք վերը նշված հարցազրույցի մասին, նա ասաց. «Նման խոսքերը ի՞նչ կապ ունեն, եթե ես ասում եմ, որ այժմ որևէ խնդիր չկա, դուք ինչո՞ւ եք նորից քննարկում անցած թեմաները, ես հենց այս պահին ասում եմ, չէ՞, որ որևէ խնդիր չկա, ու կարծում եմ, որ դրանից հետո պետք է որ որևէ հարց ու պատասխան չլինի: Այժմ որևէ գործունեություն չեմ ծավալում, ես այս պահին հանգստանում եմ»: Քանի որ չկարողացանք կապ հաստատել Քրիստինե Պեպելյանի հետ, այդ իսկ պատճառով չենք կարող հստակ ասել` այդ խոսակցությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ:

{smooth-scroll-top}


Եվս մեկ երգիչ դադարեց աշխատել պրոդյուսերի հետ

Վերջին շրջանում պտտվում էին խոսակցություններ, թե երգիչ Նարեկ Բավեյանն այլևս չի աշխատում իր պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի հետ: Ըստ խոսակցությունների` իբրև Նարեկն ու Սուրենը վիճաբանություն են ունեցել: Սակայն ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ հետ ունեցած զրույցից հետո պարզ դարձավ, որ ռեժիսոր և պրոդյուսեր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ այլևս Հայաստանում չէ. «Մենք Սուրենի հետ միասին չենք աշխատում. պատճառն այն է, որ Սուրենն այլևս չի բնակվում Հայաստանում: Այստեղ նա իր բոլոր գործերը հասցրել է ավարտին և մեկնել է Իսպանիա, ընտանիքի մոտ: Սուրենի հետ մեզ կապում է քավոր-սանիկ հարաբերությունը, որտեղ չի կարող արդեն իսկ խոսք գնալ վեճերի մասին: Մենք չէինք կարող մեր հարաբերությունները փչացնել գործնական ինչ-որ երևույթների պատճառով»: Նարեկը դեռ չի ցանկանում աշխատել նոր պրոդյուսերի հետ. «Իմ փորձը` թե՛ անհատական, թե՛ պրոդյուսերի հետ աշխատելու, ինձ հնարավորություն է տալիս զբաղվել իմ գործունեությամբ: Ճիշտ է, ծանրաբեռնվածությունը շատ է, սակայն ամեն դեպքում կարողանում եմ հասցնել: Արդեն պատրաստում եմ երկրորդ  ձայնասկավառակս, որի երգերը 70-80 տոկոսով պատրաստ են: Վերջին` «Եկել եմ` փախցնեմ» տեսահոլովակի նկարահանման ժամանակ ես արդեն չէի աշխատում Սուրենի հետ»:

{smooth-scroll-top}


Պատճառը Մարիի և Արտավազդի ծանրաբեռնվածությունն է

Երգչուհի Մարիի և հաղորդավար Արտավազդ Ամիրյանի հարաբերությունների հետ կապված խոսակցությունները վերջին շրջանում հաջախակի են դարձել։

Եվ այն փաստը, որ նրանք այլևս միասին չեն աշխատում, բազում վարկածներ է առաջ բերել: Մեր զրույցի ընթացքում ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆԸ դա բացատրեց իր զբաղվածությամբ. «Այնպես չէ, որ մենք չենք համագործակցում միմյանց հետ, աշխատանքը կա, պարզապես ոչ այդքան ակտիվ հիմքերի վրա է դրված իմ աշխատանքային զբաղվածության պատճառով: Քանի որ անցել եմ նոր աշխատանքի և պատրաստում եմ նոր հեռուստանախագիծ, աշխատանքային օրակարգս շատ ծանրաբեռնված է: Սակայն հարկ եղած դեպքում, բնականաբար, շարունակվում է մեր համագործակցությունը: Հետագայում միգուցե աշխատենք, չեմ կարող որևէ բան խոսք տալ, քանի որ ամեն բան երկկողմանի փոխհամաձայնությունից է կախված: Այժմ «SlaidArt» նախագիծը զբաղված է համերգային ծրագրերով, հեռուստանախագծով և մի փոքր թուլացրել է պրոդյուսերական աշխատանքները»:

Իսկ ըստ երգչուհի ՄԱՐԻԻ` հենց իր զբաղվածությունն է պատճառ հանդիսացել, որ իրենք այլևս չեն համագործակցում. «Ես պրոդյուսեր չեմ ունեցել երբեք, պարզապես երկու տարի համագործակցել եմ «SlaidArt» ընկերության հետ: Նկարահանել ենք երկու տեսահոլովակ, ձայնագրել մի քանի երգեր, մասնակցել իրենց կազմակերպած համերգներին: Այդ ամենը սկսվեց «Դառը սուրճ» տեսահոլովակով, հետո զգացի, թե որքան պրոֆեսիոնալ են նրանք վերաբերվում ամեն հարցի, և որոշեցի համագործակցել: Իսկ հիմա պարզապես  մի շրջան է  եկել, որ չեմ համագործակցում նրանց հետ, բայց որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել»: Ինչպես տեսնում ենք, նրանց երկուսին էլ թվում էր, թե իրենց ծանրաբեռնվածությունն է պատճառը, սակայն խոսքերում կային որոշակի անհամապատասխանություններ, որոնց պատասխանը հավանաբար պարզ կլինի հետագայում:

ԼՈՒՍԻՆԵ ՓԻՐՈՅԱՆ

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում