livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

alt«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը: Հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժյուրիի կազմը հանդիսավոր պայմաններում հայտարարեց մրցանակակիրներին (Տես՝ ստորև):


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). Լիամետրաժ-խաղարկային. «Ռոմանտիկները»,,ռեժ.` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան, (Հայաստան)
Պատվոգիր. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար:
«Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան),
Սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա

ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ
«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ
«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան (Հայաստան)
Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿ
«Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
«Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)

Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ: Մասնավորաբար` փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետՄարկո Մյուլլերին:
Արարողության մեկնարկին փառատոնի տնօրինությունը Փարաջանովյան հատուկ հուշամեդալի արժանացրեց ՀՀ Մշակույթի նախարար տկն. Հասմիկ Պողոսյանին: Արարողությունն ամփոփվեց փառատոնի տնօրեն Հ. Խաչատրյանի կողմից Երևանի Քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին Մանթաշյանց ասպետ ոսկե շքանշանի շնորհմամբ:


altaltaltaltaltalt


Նյութը, լուսանկարները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում