livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ՄՐՈ) չի հասկանում երաժշտության, մշակույթի բնագավառում առաջ բերված ՙառաջարկ-պահանջարկ՚ հասկացությունը: Ըստ նրա` դա ստեղծվել է շուկան բավարարելու եւ շոուբիզնեսյան անհեթեթություններն առաջ տանելու համար: «Իրավունքի» հետ զրույցում երգիչը նաեւ խոսելով իր ներկայիս զբաղվածության մասին` նշեց, որ այս տարի լրանում է իր հիմնած «Հայ երգասաններ» խմբի 10-ամյակը, որի հետ «Նոր Հայաստան» ծրագիրն են մշակել:

«ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ» ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ

Աշխատանքս հիմնականում «Հայ երգասաններ» խմբի հետ է կապված: Արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել, հիմա էլ մի ծրագիր ենք պատրաստում, որ կոչվում է «Ամբողջական Հայաստան»: Այն ենթադրում է ամբողջական Հայաստանի քարտեզը նկարներով: Քարտեզը «նկարում» ենք երգերով` ներկայացնելով բոլոր բնակավայրերի, քաղաքների երգերը: Արդեն 63 շրջան պատրաստել ենք` Ուրֆա, Տիգրանակերտ, Լոռի… Կփորձենք աշխատանքը ընդհանրական դարձնել, եւ բոլոր երգերն իրենց էթնիկ տարբերակով` առանց ժամանակակից հավելումների, բացարձակապես միայն մեր ազգային ժողնվագարաններով` դուդուկ, շվի, սրինգ, զուռնա, դհոլը, մատուցել: Ամիսներ առաջ էլ մեր եկեղեցու նախաձեռնությամբ Անգլիայում էի, որտեղ իմ երգերով ներկայացա հայկական բացօթյա մարաթոնի ժամանակ: Շարունակում եմ աշխատել, եւ հանգստի ժամանակ չի լինում:

- Ի՞նչ տեսքով է «Ամբողջական Հայաստանը» ներկայանալու եւ ի՞նչ նպատակով է նախաձեռնվել:

- Սզբնական շրջանում ծրագիրը լինելու է ձայնագրության տեսքով, քանզի հովանավորներ չունենք, ինչի պատճառով աշխատանքը ձգձգվեց մոտ 2 տարի: Դժվարություններ շատ կան, բայց կարեւորը` մասնագիտական կամ բարոյական բնույթի չեն: Կփորձենք ավելի ինտենսիվ աշխատել, որ մինչ եկող տարվա կեսը  ներկայացնենք մեր ժողովրդին ու ամբողջ աշխարհին: Ծրագրի նպատակը նաեւ ցեղասպանության, հայ դատի համար եւս մեկ ապացույց ներկայացնելն է, որովհետեւ մենք անդրադառնում ենք բոլոր այն շրջաններին, որոնք թուրքերի լծի տակ են եղել, ստեղծագործ ժողովրդի` հայի բնօրրան հանդիսացել: Իսկ այսօր այդ քաղաք-գավառներում ամեն տեսակի ցեղ է ապրում, բացի հայից: «Ամբողջական Հայաստանն» ապացույց է ներկայացնում, որ այդ շրջանների պատկանելությունը բացարձակապես մերն է:

«ՀԱՅ ԵՐԳԱՍԱՆՆԵՐԸ» ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ Է

- Ձեր եւ «Հայ երգասանների» համատեղ ուղին:

- «Հայ երգասանները» խումբը հիմնադրվել է 2004 թվականին եւ այսօր արդեն 10 տարեկան է, խումբը մոտավորապես 30 հոգուց է բաղկացած: Ես հանդիսանում եմ խմբի հիմնադիրը, գեղարվեստկան ղեկավարը: Ի դեպ, այս դպրոցը հիմնված է իմ մանկավարժական գործունեությամբ հավաքված սաների վրա: Ուղղակի ես շատ չեմ գովազդում, որովհետեւ ինքս եմ ընտրում աշակերտներիս, ինքս եմ ներդրում անում նրանց վրա: Ինձ մոտ սովորելն անվճար է, եւ կան արդեն շատ թե քիչ հայտնի անուններ, ովքեր աշակերտել են ինձ` Սեւակ Ամրոյան, Դավիթ Խաչատրյան,Գոհար Հովհաննիսյան...

- Ի՞նչ սկզբունքով են ընտրվում Ձեր աշակերտները, ո՞վ կարող է դիմել:

- Աստվածատուր շնորհք, աշխատասիրություն, ազգային պատկանելության զգացում եւ վերջ. այս ամենն է ինձ համար կարեւոր չափանիշ: Մեկ ամիս ժամկետով պայմանական աշխատում ենք, եթե պահանջվող որակները բարձր աստիճանի չեն լինում, հրաժարվում եմ  աշակերտից:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում