livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

nkarichԳեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը իր 50-ամյակը կնշի անհատական ցուցահանդեսի բացումով , որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին` ՀՀ Նկարիչների միության մեծ ցուցասրահում:  «Հայաստանի գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսում կներկայացվի գեղանկարչի մոտավորապես 80 աշխատանքեր, որոնց մեծ մասը հանրությունն առաջին անգամ է տեսնելու:

«Ես առանձնահատուկ պատասխանատվությամբ եմ պատրաստվել այս ցուցահանդեսին: Սա ինձ համար առաջին հերթին հաշվետու ցուցահանդես է, 50 տարին քիչ չէ… Շատ բծախնդիր ընտրություն եմ կատարել»,-նշեց ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ: «Հայաստանի գույների» հեղինակը մեկ անգամ եւս փաստեց, որ Հայաստանը գեղեցիկ եւ հրաշալի երկիր է եւ ցանկություն հայտնեց, որ բոլորն` անկախ ամեն ինչից սիրեն Հայաստանը եւ միմյանց: «Շատ են ասում, որ իմ նկարները լուսավոր ու պայծառ են, այդպիսին է նաեւ մեր երկիրը: Աշխարհում լավն էլ կա վատն էլ, մարդ պետք է փորձի շատացնել լավը եւ խոսի լավի մասին»,-շեշտեց գեղանկարիչը:

Ն. Աղաբաբյանը խոստովանեց, որ եթե իր նկարները հայ ժողովրդին ոչինչ չպետք է տան, ապա հետաքրքիր չէ, թե այլ ժողովուրդների ինչեր կտան.«Մենք բարձր գեղանկարչություն ունենք, ես կարեւորում եմ, երբ մենք ենք միմյանց արժեւորում, որովհետեւ այդ արժեւորման արդյունքում հարստանում ենք ինքներս, որի վերջնական արդյունք էլ այն է լինում, որ ձեւավորվում է հոգեւոր եւ բարոյական երկիր: Մեր իրական արժեքը հոգեւոր արժեքն է»,-ավելացրեց գեղանկարիչը:

Անդրադառալով «Զարուհու» այն հարցին, թե որն է գերիշխում «Հայաստանի Գույներ»-ում, գեղանկարիչը պատասխանեց. «Այստեղ գերիշխում են երեք գույներ` ծիրանագույն, կապույտ եւ կարմիր,  իսկ մնացածը երանգներ են: Նշած երեք գույները սրբ. Երրորդության խորհուրդն ունեն` կարմիրը` Աստծո գույնն է, կապույտը` Քրիստոսի, ծիրանագույնը`սրբ. Հոգու: Պատահական ոչինչ չկա մեր երկրում: Այս երեք գույները հզոր են մեր մեջ, այս գույներում Աստվածային ներդաշնակություն կա»:

Հայաստանի Նկարիչների Միության անդամ Հրանտ Թադեւոսյանը գեղանկարչին բնորոշեց, որպես բնությունը ծայրից ծայր հասկացող նկարչի, ով հմտորեն տիրապետում է գույների համադրությանը. «Հայկական գեղանկարչության մեջ մուտք է գործել հզոր մի անհատականություն, որը դեռ շատ ասելիքներ ունի, նրա բարի լույսերը եւ բարի օրերը դեռ գալու են»,-ընդգծեց ՀՐԱՆՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը: 1992 թվականից ՀՀ նշկարիչների Միության անդամ է: Գեղանկարիչն ունեցել է 60-ից ավել ահատական ցուցահանդեսներ Հայաստանում եւ արտասահմանում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում