livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

iceԱյս օրերին բոլորն ակտիվ մասնակցում են արդեն համաշխարհային ակցիա դարձած ՙՍառցե դույլ՚ ակցիային ու ձեռքի հետ էլ ամառվա տապից մի պահ զովանում` փորձելով դրանով նաեւ բարեգործություն անել:

Լավ է, որ ակցիան տեղայնացնողներ էլ հայտնվեցին ու որոշեցին օգնել տարբեր հիվանդություններով տառապող հայ փոքրիկներին, ոմանք էլ` միացան ՙԲարեւ դպրոց՚ ակցիային: Ինչեւէ, թվում էր, թե ամեն ինչ իր հունով էր գնում, մի կողմ դնենք ոմանց մոտ իհարկե ինքաPRվելու մոլուցքը, ու ամբողջ աշխարհը հազիվ համախմբվել է մի լավ գաղափարի շուրջ, մեկ էլ հանկարծ, այս անգամ էլ կոնչիտայահարամ եղանք: ՙՍառցե դույլ՚ բարեգործական ֆլեշմոբին որոշեց միանալ նաեւ ՙԵվրատեսիլ 2014՚-ի սկանդալային հաղթող Կոնչիտա Վյուրսթը: Սակայն վերջինս որոշեց խնայել իրեն ու գուցեեւ այն սեքսուալ չհամարելով` գերադասեց ակցիային միանալ այլ կերպ, ջրով լի դույլի մեջ լցնելով սառույցի կտորներ, որոշեց սեքսուալ դիրքով նստած ու էլ առավել էրոտիկ դեմքի արտահայտությամբ պաղպաղակ ուտել... Հիմա ակցիայով ոգեւորված շատ հայ տղամարդիկ հիասթափված կսկսեն մի քանի հայհոյանք ուղղել Կոնչիտայի հասցեին, բայց, ինչ արած, մնում է մխիթարվեն, որ Կոնչիտան իրենցից մի քիչ ուշ է մասնակցում ակցիային:
Դե, իսկ դերասանուհի Օլիվիա Ուայլդը նույնպես մասնակցեց ՙՍառցե դույլ՚ ակցիային, սակայն վերջինս էլ որոշեց օրիգինալ գտնվել: Ի տարբերություն մյուսների` նա ոչ թե ջուր, այլ կրծքի կաթ է լցրել գլխին` պատճառաբանելով, որ ջուր չուներ, ինչի համար էլ որոշել է կրծքի կաթով մասնակցել ակցիային:
Կարծես թե, ժամանակն է դադարեցնել ակցիան, այլապես վաղը հայտնիների կողմից ավելի սարսափելի տեսանյութեր կարող ենք դիտել, ասենք, ներողություն արտահայտությանս, թրիքով ու մեզով ցնցուղ ընդունել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում