livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

kino1«Սա ֆիլմ է ոչ միայն հայրենադարձության, այլ նաեւ ընտանիքի մասին».-ասում է ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆՆ իր նոր` «Մեր սրտի տնակը» ֆիլմի մասին, որը հնարավորություն կունենաք դիտել սեպտեմբերի 5-ից: Իսկ մինչ այդ, կազմակերպվել էր փակ ցուցադրություն, որից հետո ֆիլմի ստեղծագործական թիմն անձամբ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ պատմեց մանրամասներ ֆիլմի ստեղծման մասին.

«Ֆիլմը ստեղծվել է շատ կարճ ժամանակահատվածում: Քանի որ դերասանական կազմում ընգրկված էին դերասաններ նաեւ Ռուսաստանից եւ նրանք ընդամենը մի քանի օրով են Հայաստան եկել»,-նշեց ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Պարզվում է,  ֆիլմի մի մասը նկարահանվել է դեռեւս անցյալ տարի ամռանը, բայց ինչ-ինչ պատճառներով այն ավարտին է հասցվել միայն այս տարի: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Խորեն Լեւոնյանը, Եկատերինա Ստրիժենովան, Մարիա Սյոմկինան, Ֆրիդա  Յորքը, Արմեն Մարգարյանը:

kino2Ռուս հայտնի դերասանուհի ԵԿԱՏԵՐԻՆԱ ՍՏՐԻԺԵՆՈՎԱՅԻ համար, օրինակ, սա առաջին անգամն էր, երբ ինքը տատիկի դեր էր խաղում. «Չեմ փոշմանում, որ մասնակցել եմ նկարահանումներին եւ ճանաչել եմ Հրաչ Քեշիշյանին: Երբ իմացա, որ ֆիլմում նկարահանվելու է նաեւ Արմեն Ջիգարխանյանը միանգամից համաձայնեցի»,- Նշեց դերասանուհին:

Նկարահանման աշխատանքները կատարվել են Մոսկվայում, Երեւանում եւ Դիլիջանում: Դեպքերի զարգացումը  սկսվում է Մոսկվայում: Գլխավոր հերոսը մեկ ամսով վարորդի աշխատանք է գտնում Եկատերինա Միխայիլովնայի մոտ հենց այն ժամանակ, երբ որոշ խնդիրների պատճառով բանկը Եկատերինային իր երեխաների հետ դուրս է անում տանից: Արթուրը որոշում է մեքենայով գաղտնի մասնակցել գիշերային մրցավազքի եւ փակել Եկատերինայի պարտքերը: Այստեղից էլ ֆիլմը ստանում է իր հետագա զարգացումը: Ֆիլմի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը: «Սա արդեն երկրորդ ընտանեկան թեմայով ֆիլմն է, որի շուրջ աշխատում են Հրաչ Քեշիշյանի հետ: Դժվար էր մտնել ֆիլմի մեջ, որովհետեւ «Գարեգին Նժդեհից» հետո կոնտրաստը մեծ էր»,- ասաց ՀԱՅԿՈՆ:

«Իմ նպատակներից մեկն էր ցույց տալ, որ հայը կարող է լինել հաջողակ, կարող է լինել հարուստ եւ իր քրտինքով ու աշխատանքով ստեղծել իր ընտանիքի բարեկեցությունը»,-իր խոսքը եզրափակեց ռեժիսորը:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում