livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altՀՀ ԱԺ-ն կրկին նախաձեռնել է խորհրդանշական մեկ միջոցառում եւս: Այս անգամ այն նվիրված է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90- ամյակին եւ պատահական չէ, որ այն կրում է «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը:

Նշենք, որ մտահղացումը պատկանում էր ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: Միջոցառումների շարքն այժմ իրականացվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի պատասխանատուն է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը: Հոբելյանական ձեռնարկն ընդգրկում է, ինչպես Հայաստանը, այնպես էլ ԼՂՀ-ն: Հանդիսավոր մեկնարկը տրվեց Արարատի մարզի՝ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը: Ներկայացված էր 12-17 տարիքային խմբի 30 աշակերտի շուրջ 60 աշխատանք: Ժյուրի 5 անդամները կոլաժային հավաքածուները ուսումնասիրելուց հետո փակ քննարկումների արդյունքում ընտրեցին լավագույն 6 աշխատանքները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ժյուրիի անդամ Կարինե Պողոսյանը, լավագույնը ճանաչված հեղինակները դուրս կգան եզրափակիչ փուլ, ու նրանց աշխատանքները կցուցադրվեն ՀՀ ԱԺ-ում: Տիկին Պողոսյանը հավելեց, որ հաղթողներին կտրվեն պատվոգրեր, խրախուսական պարգեւներ, իսկ լավագույն աշխատանքը կդառնա տարվա մշակութային խորհրդանիշ՝ ՀՀ ԱԺ-ում: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով գլխավորում է ժյուրին, իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար, ապա ուրախությամբ փաստեց, որ նմանատիպ միջոցառումները լուրջ խթան են հանդիսանում տաղանդավոր եւ շնորհալի երեխաների բացահայտման գործում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում