livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

alt«Դու իմն ես». Այսպես է կոչվում Սարգիս Ավետիսյանի նոր երգը, որի հիման վրա էլ նկարահանված է երգչի վերջին տեսահոլովակը: «Իրավունքի» հետ զրույցում Սարգիս Ավետիսյանը պատմեց իր ուրախ, պարային, աշխույժ և հետաքրքիր տեսահոլովակի մասին:

«Երգի հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերը գրել է Սենիկ Բարսեղյանը:Գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը իսկ ձայնագրությունը կատարել է Հարություն Հարությունյանը:Երաժշտության մեջ հնչում է սոլո կիթառ, որը նվագում է Կարո Սարաֆյանը իսկ կլառնետը նվագում է Հրանտոն: Տեսահոլովակի ոճաբանը Արսեն Աղամիրյանն է: altԱյս անգամ ևս համագործակցեցի «Ամարասի» հետ: Պարը բեմադրեց Վիկա Մարտիրոսյանը: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին էլ հենց «Ամարաս» պարային համույթից է` Ինգան»,- պատմեց Սարգիսն ու պարզաբանեց, որ երգն ունի երկու տեսահոլովակ. «Այս երգի տեսահոլովակն ի սկզբանե նկարահանել էր մեկ այլ ռեժիսոր, բայց այն ինձ դուր չեկավ և որոշեցի, որ պետք է նորիցնկարահանել:  Դիմեցի Արամայիս Հայրապետյանին և միասին ստացանք, այն, ինչ այսօր տեսնում ենք: Տեսահոլովակը նկարահանել ենք ավազի հանքերում»:

Խոսելով  տեսահոլովակի նկարահանմանդժվարությունների մասին Սարգիսն ասաց հետևյալը. «Դժվարություններ գրեթե չեն եղել, միայն քամին էր խանգարում: Մի բան միայն չէր ստացվում, որը հիմա ժպիտով ենք հիշում. Իռային` տեսահոլովակիս գլխավոր դերակատարին, մեքենայի բեռնախցիկում տեղավորելը: Բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել»:

Երբ «Զարուհին» հետաքրքրվեց, թե արդյո՞ք երգիչն իրական կյանքում էլ կփախցնի սիրած աղջկան, Սարգիսը ասաց. «Եթե շատսիրեմ չի բացառվում, որ կդիմեմ նման քայլի: Ի դեպ, տեսահոլովակի ռեժիսորը սցենարը գրել է իմ բնավորությանը համապատասխան»:



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում