livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

alt«ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ» 2013թ. կատակերգության հեղինակներն այնքան ոգևորված են իրենց աշխատանքի հաջողությամբ, որ որոշել են նկարահանել ֆիլմի 2-րդ մասը և որքան հնարավոր է ավելի լավը, գրում է Комсомольская правда-ն։ Հայտնի է դարձել, որ տեսարաններից մեկում կհայտնվի ՊԱՄԵԼԱ ԱՆԴԵՐՍՈՆԸ։

Նախորդ դարի 90-ականների սեքս-խորհրդանիշը ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ թվացել է ամենահարմար թեկնածուն՝ գլխավոր հերոս Դանիելի (Տաիր Մամեդով) երազանքների մարմնացման համար։ Իսկ Ամերիկայում գտնել աստղի, թարգմանել նրա համար սցենարը և սպասել համաձայնության՝ ընդամենը տեխնիկայի հարց է։ «Ես երազել անգամ չէի կարող, որ նույն ֆիլմում կնկարահանվեմ Պամելա Անդերսոնի հետ։ Երկար եմ պատրաստվել և կրկին դիտել նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերն ու սերիալները՝ չմոռանալով հոլովակները համացանցում։ Երբեք չգիտես, թե նկարահանման հրապարակում քեզ ինչ պետք կգա։ Նկարահանումների օրը բոլորը մի փոքր հուզվում էին. միգուցե Պամելան այլևս այն չէ։ Սակայն, երբ նա հայտնվեց, բոլոր կասկածները վերացան. նույն աշխույժ սեքսուալ աղջնակն է, ինչպիսին մենք հիշում ենք նրան մանկությունից։ Մենք նրա հետ հեշտությամբ ընդհանուր լեզու գտանք, և մեր տեսարանը ստացվեց ուրախ, միևնույն ժամանակ, զգացմունքային»,- պատմում է գլխավոր դերակատարը։

«ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ» ֆիլմում 3 ընկերներ ներգրավվում են վտանգավոր հաքերին բռնելու գործում։ Նկարահանումներն անցկացվել են հիմնականում Լոս Անջելոսում։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2015թ. հունվարի 1-ից։

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում