livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

mansuryanԱյս տարի լրանում է մեր ժամանակների խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ամյակը: Մեծանուն կոմպոզիտորի հոբելյարի առթիվ սեպտեմբերի 16-19-ը Նարեկացի Արվեստի Միությունը կանցկացնի Մանսուրյանական օրեր: Միջոցառման ընթացքում սեպտեմբերի 16-ից 18-ը կանցկացվի դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Մանսուրյանը և ավանգարդը» (կներկայացնեն Տ. Մանսուրյանը և Ա. Զոհրաբյանը), «Մանսուրյանը և 80-ականները», (կներկայացնի Ա. Ավանեսովը) ,  «Մանսուրյանը և հայ արվեստը» (կներկայացնի Մ. Նավոյանը):

Մանսուրյանական օրերը կամփոփվեն սեպտեմբերի 19-ին` Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք գալա համերգով, որի ընթացքում կկայանա Նարեկացի Արվեստի Միության կողմից թողարկված՝ Տիգրան Մանսուրյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդեսը:

Շնորհիվ իր բազմաժանր և տարողունակ կոմպոզիտորական արվեստի՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների, Մանսուրյանի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից. նրա գործերն այսօր հնչում են համաշխարհային բեմերից: Տիգրան Մանսուրյանն ունի իր անուրանալի դերը նաեւ Հայ կինեմատոգրաֆիական արվեստում: Անհնար է պատկերացնել, որ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» և ուրիշ ֆիլմեր կարող էին ամբողջական և ավարտուն արվեստի գործեր լինել առանց մանսուրյանական երաժշտության, որը անքակտելի օրգանական կապի մեջ է նվշած ֆիլմերի և՛ ժանրային, և՛ սյուժետային տարրերի հետ: Կոմպոզիտորի կերպարն  ամբողջանում է նաև նրա դասախոսական գործունեությամբ, որի շնորհիվ ոչ միայն սերունդներին է փոխանցվում նրա ստեղծած երաժշտագիտական-կոմպոզիտորական ժառանգությունը, այլև` ի հայտ են գալիս նորանոր անուններ:

Տիգրան Մանսուրյանի տարեդարձը հիանալի առիթ է անդրադառնալու նրա արվեստագիտական կերպարի բազմաշերտությանն ու հարստությանը: Նարեկացի Արվեստի Միությունը, որն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, իր հոբելյանական տարեդարձը նվիրում է վարպետին ու նրա արվեստին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում