livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

paartonՀայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս համերգաշրջանը կազդարարի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 8-րդ մեկնարկով: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնն իրականացվում է ՀՀ Նախագահի Տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր  Չաուշյանը:  Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին փառատոնի կազմակերպիչները:

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ խոսքերով՝ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 6 սիմֆոնիկ և 1 կամերային համերգներ, Մեծ Բրիտանիան ներկայացնող երկու մեծահամբավ երաժիշտների՝ դաշնակահար Էշլի Վոսի և ջութակահար Բորիս Բրովցինի, ինչպես նաև թավջութակահար Վահրամ Սարաջյանի մենահամերգները: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի հայտնի ու մեծ վաստակ ունեցող 15 հյուրեկ արտիստներ և 4 հայաստանցի երաժիշտներ. նրանք են՝  Կիրիլ Գերշտեյնը, դաշնամուր (ԱՄՆ/Ռուսաստան), Էշլի Վոսը, դաշնամուր (Մեծ Բրիտանիա), Բորիս Բրովցինը, ջութակ (Մեծ Բրիտանիա), Պիետրո Ռիցցոն, դիրիժոր (Իտալիա), Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, դաշնամուր (Ֆրանսիա), Անուշ Նիկողոսյանը, ջութակ (Հայաստան), Ալեքսանդր Չաուշյանը, թավջութակ (Մեծ Բրիտանիա), Յանա Դարյանը, ալտ (Հայաստան), Կարեն Խաչատրյանը, կոնտրաբաս (Հայաստան), Վահրամ Սարաջյանը, թավջութակ (ԱՄՆ), Արմինե Գրիգորյանը, դաշնամուր (Հայաստան), Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Գերմանիա/Ռուսաստան), Դիմուտ Պոպպենը, ալտ (Գերմանիա), Սերգեյ Կրիլովը, ջութակ (Ռուսաստան), Պավել Վերնիկովը, ջութակ (Իսրայել), Վահան Մարտիրոսյանը, դաշնամուր (Ֆրանսիա), Մասիմո Մերչելլին, ֆլեյտա (Իտալիա), Ֆաբիո Զանոնը, կիթառ (Բրազիլիա), Սիմոն Տրպչեսկին, դաշնամուր (Մակեդոնիա): (Համերգային ծրագիրը՝ մենակատարների ամբողջական կազմով, ներկայացված է կից):

Այս տարի ևս հրավիրյալ մենակատարներից մի քանիսը վարպետության դասեր կտան հայ երիտասարդ երաժիշտ-կատարողներին:

Է. Թոփչյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-11-ը Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ավստրիայում և Գերմանիայում: Հոկտեմբերի 5-ին և 6-ին նվագախումբը ելույթ կունենա Ավստրիայի համապատասխանաբար Լինց և Կլագենֆուրտ քաղաքներում, իսկ հոկտեմբերի 10-ին՝ Գերմանիայի Լյուբեկե քաղաքում:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգին ելույթ կունենա միջազգային մեծ ճանաչում ունեցող դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ/Ռուսաստան), ով Երևանյան 8-րդ փառատոնի բացման համերգին կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Գերշտեյնի հետաքրքրությունների շրջանակն ընգրկում են ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժշտության ասպարեզները: 2010-ին Կ.Գերշտեյնը արժանացել է Gilmore Artist Award մրցանակին  և Avery Fisher Career գրանտին:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում