livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

paratonՍեպտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին: Այն խոստանում է լինել աննախադեպ:

Փառատոնի հասարակայնության բաժնից «Զարուհուն» հայտնել են, որ միևնույն բեմում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը / DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):

Փառատոնի ընթացքում իրականացվում են մեծ թվով միջոցառումներ՝ համերգներ, վարպետության դասեր և այլն: Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ՝ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Նշենք մենակատարներից մի քանիսին միայն՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո և այլոք: Մեկ անգամ ներառվելով երաժիշտների երկացանկերում՝ Մաեստրոյի ստեղծագործություններն իրենց կատարողների համար կդառնան ամենասիրելիները և, անկասկած, ապագայում մշտապես կընդգրկվեն նրանց յուրաքանչյուր ծրագրում:

Այսպիսով, անգամ օտարերկրյա երաժիշտներն անուղղակի կաջակցեն մեր մշակութային ժառանգության և ազգային հարստության՝ Արամ Խաչատրյանի փայլուն երաժշտության պահպանությանը:

Դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետևել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներոմ ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերների հասանելիությունը: Սկսած հենց սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջում:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում