livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altԼոնդոնի  Կեմեդեն շրջանում բացվել է երգչուհի ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ քանդակը : Երգչուհու մայրը`Միտչ Ուայնհաուսը հայտնել է իր ուրախությունը, որ իր դստեր հիշատակը վառ են պահում լոնդոնցիները. «Ինձ համար այսօր եւ՛ ուրախ եւ՛ տխուր օր է: Իհարկե ես կարոտում եմ իմ աղջկան, հպարտ եմ, որ այսօր այսքան մարդ է հավաքվել նրա հիշատակը հարգելու համար: Իմ կարծիքով սա ապացույցն է այն բանի, որ  Էմին մեզ հետ է»,-ասել է երգչուհու մայրը:

Երգչուհու քանդակը 175 սմ է, այն տեղադրվել է լոնդոնյան հայտնի շուկայի մոտ, որտեղ ապրել է երգչուհին: Քանդակի հեղինակը հայտնի քանդակագործ  Սքոթ Իտոնոն է:

Լոնդոնում Է. Ուայնհաուսի քանդակի տեղադրման որոշումը ընդունվել է քաղաքային կարգ ու կանոնի խախտումով, քանի որ ըստ օրենքի`  Բրիտանիայում հայտնի մարդկանց քանդակները տեղադրվել են միայն նրանց մահից 20 տարի անց: Հաշվի առնելով երգչուհու երկրպագուների մեծ բանակի պահանջը` Կեմդենի իշխանությունները  բացառություն են արել: Քանդակը նվիրված է երգչուհու ծննդյան  31-րդ տարեդարձին:

«Հետաքրքր է, բայց մեզ համար այս քանդակի տեղադրումն  այդքան էլ դժվար չէր: Մենք պարզապես այդ գաղափարը առաջարկեցինք տեղի իշխանությանն, իսկ նրան մեզ ընդառաջ եկան»,-ասել է երգչուհու հայրը:

Էմի Ուայնհաուզը մահացել է 2011 թվականի հուլիսին`27 տարեկանում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում