livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altԿայացավ «Մանկական Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: Հայաստանը Մալթայում կայանալիք մրցույթում, ինչպես, համենայնդեպս, նշում է Հանրային հեռուստատեսությունը, հանդիսատեսի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը` «Արեւի մարդիկ» երգով:

Սակայն ուշագրավ է այն, որ «Հ1»-ը փորձում է կոծկել եղած քննադատություններն ու դժգոհությունները: Ավելին` այս տարի ընտրական փուլի լուսաբանումն արգելված էր լրագրողներիս համար: «Իրավունքի» հետ զրույցում «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատճառաբանել էր, որ այս տարի բեմն ընդլայնել են հանդիսատեսի նստարանների հաշվին, ուստի` լրագրողներին չէր կարող հյուրընկալել Հանրայինը: Հենց այդ պատճառով էլ, մրցույթի ընտրական փուլը լուսաբանել են բացառապես Հանրային հեռուստատեսության լրագրողները:

Ինչեւէ, զարմանալի է, որ այսքան տարի աշխատելով, Գ.Գասպարյանն այդպես էլ չհասկացավ, որ լրագրողներն աշխատում են կուլիսներում, ոչ թե` հանդիսատեսի մեջ նստած, բայց հարց է առաջանում` ինչո՞ւ փորձեցին թույլ չտալ, որ լրագրողներն իրենց աչքերով տեսնեին` ինչ էր կատարվում ընտրության ժամանակ: Այնուամենայնիվ, հետաքրքիր է հանրության արձագանքը, որոնց սրտով բոլորովին էլ չէ այս ընտրությունը: Օրինակ, ֆեսյբուքյան օգտատերերից ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրում է. «Ամբողջ Սփյուռքը նախապատվությունը տալիս էր Կարեն Օհանյանին եւ Միկային...Ամոթ «Հ1» հեռուստաընկերությանը... Դեռ ինչքան պիտի նման կերպով շարունակի: Չի հասկանում, որ խայտառակ ենք լինելու ողջ Եվրոպայով»: Իսկ երգչուհի ՋՈՒՍՆ էլ հավելում է. «Ինչպես միշտ` այդպես է մեզ մոտ»:
Ամեն դեպքում, հաջողություն մաղթենք փոքրիկին, իսկ հայաստանյան «Եվրատեսիլի» կազմակերպիչներին էլ մաղթենք, որ մի քիչ թափանցիկ աշխատեն, այլապես դժվար է չհամաձայնել, որ «ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է»:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում