livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԿինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ՙՕժանդակ օգնություն սահմանապահներին՚ նախաձեռնությանը` սահմանապահներին հեռադիտակներ եւ տեխնիկական միջոցներ տրամադրելուն, քիչ-քիչ միանում են նաեւ հայտնի մարդիկ:

Չնայած, ոմանք էլ հակաբանակային իրենց գրառումներով ու հոդվածներով առիթը բաց չեն թողնում նրանց սեւացնելու: Վերջինը թիրախում հայտնվեց հաղորդավարուհի, դերասանուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նազենիի դեպքում բանը հասավ այնտեղ, որ նրան մեծ չարագործ դարձրին, ինչ է թե միացել է ակցիային, բայց ոչ թե ակցիայի մասնակցությունն էր հերթական հարձակման պատճառը, այլ այն, որ մատնացույց էին անում, թե դերասանուհին ակցիային միանալուց առաջ, նախ թող մաքրի իր շրջապատը աղանդավոր գործընկերներից ու մտերիմ մի քանի հայտնի ընկերներից: Բայց սա որեւէ կապ չունի թեմայի հետ: Ուշագրավ էր այն, որ նման իրավիճակում այդ ընկեր ՙաստղիկներից՚ եւ ոչ ոք չշտապեց պաշտպանել նրան ու թիկունք չկանգնեց իրենց խիզախ ընկերուհուն: Ինչ խոսք, Նազենին միշտ էլ աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ ու առաջամարտիկի բնավորությամբ, ու սա առաջին դեպքը չէ, որ նման հարձակում է սկսվում նրա դեմ, նույն կերպ արձագանք ստացավ նաեւ ամիսներ առաջ Նազենիի` գենդերների դեմ արտահայտվելը: Ի դեպ, այդ ժամանակ էլ ոչ ոք նախահարձակ չեղավ պաշտպանելու Նազենիին: Կարելի էր արջի ընկերություն չանել ու ընկերոջը չթողնել կես ճանապարհին: Բայց գերադասեցին գերադասել ջայլամի քաղաքականություն վարելը:
Թեպետ զարմանալի չէ մեր ՙաստղիկների՚ նման պահվածքը. ՙԻրավունքը՚ այդ դառը փորձն ունի, բազմիցս է նման դեպքերի ժամանակ թիկունք կանգնել` պաշտպանելով  շատ ՙաստղիկների՚, ու երբ բանը հասել է ՙդիվան բաշուն՚` դատարան, այդ ժամանակ ձեռքները լվացել ու ՙմկան ծակը տասը թումանով առել են՚ եւ երկար ապաստանել այդտեղ, մինչեւ անցնի վտանգը: Այդ պահվածքը հասկանալի է, վերջիններս զերծ են մնում գլխացավանքից, բայց մոռանում են, որ լավ էր, երբ իրենց դժվարին պահին ձեռք մեկնող ու պաշտպանող կար:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում