livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

 altՍեպտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերաշրջանի մեկնարկը կտրվի Տիգրան  Չուխաջյանի «Կարինե» օպերետով: Տարեսկզբին բեմադրված «Կարինե» օպերետը կյանքի կոչվեց ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրությամբ եւ թատրոնի գրեթե ողջ դերասանական կազմի մասնակցությամբ:

Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում  շեշտեց  Ե. Ղազանչյանը, «Կարինեի» բեմադրման հիմքում ընկած է  թուրքի ճանկերից փրկելու հայի դասական գործը. «Տարիներ առաջ մի գիրք էր լույս տեսել ԱՄՆ-ում, որտեղ նկարված էր Ստամբուլի երաժշտական թատրոններից մեկի ճեմասրահը, ուր կախված էր Տիգրան Չուխաջյանի հսկայական նկարը եւ տակը գրված էր` օսմանյե օպերետի հիմնադիրը: Այս գրությունն ինձ շուրջ 6 տարի է հանգիստ չի տալիս, ինչո՞ւ պիտի մեր հարստությունը, մեր գանձը տանեն մեր դարավոր թշնամիները: Եվ այդ օրվանից սկսած թատրոնը սկսեց փնտրել ճանապարհներ, որպեսզի այս հզոր գործը վեր հանի: Բարեբախտաբար հաջողվեց, որովհետեւ խումբը մեծ պատասխանատվությամբ սկսեց աշխատել»:


Ի դեպ, մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 25-ին թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի նոր ներկայացում, Ռ. Բայերի «Չորս պատճառ ամուսնության համար»` Անուշ Սարգսյանի բեմադրությամբ: Երկու մասից բաղկացած լիրիկական կոմեդիայում  հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Արա Դեղտրիկյանն ու Ռուզան Գասպարյանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում