altԱզգային պատկերասրահում սեպտեմբեր 18-ին կբացվի ամերիկահայ նկարիչ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԵՃԻՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ» խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ պետական պատկերասրահի 3 սրահներում կցուցադրվի 61 կտավ, որոնցից 40-ը` գրաֆիկական աշխատանքներ են, իսկ 21-ը՝ գեղանկարներ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ » հավաքածուի կտավներից մեկը կոչվում է «ԴԱՐԻ ՈՃԻՐԸ», մյուսը՝ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը: Ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 5-րդ համաժողովի շրջանակներում:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ