livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

altԱշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին Մոսկվայում հանդես կգա համերգով:

«Անհամբեր սպասում եմ Ռուսաստանում ռուս հանրության հետ հանդիպմանը: Հայաստանի, Իտալիայի, Իսպանիայի հետ միասին Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ առանձնահատուկ հաճույքով եմ այցելում: Ես երբեք չեմ մոռանա իմ առաջին այցելությունը ԽՍՀՄ` 1963 թվականին: Այդ ժամանակ նախատեսված էր համերգի ընթացքում երգել 30 երգ, սակայն երգեցի 60-ը: Հանդիսատեսը անընդհատ պահանջում էր, որպեսզի երգը կրկին երգեմ: Ես սկսեցի փորձարկումով զբաղվել եւ փոխեցի երգիերի ռիթմերը»,-ասել է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ:

Նրա խոսքով`Ռուսաստանում կայանալիք համերգի ընթացքում կներկայացնի իր դասական ռեպերտուարներից`ուշադրություն չդարձնելով նոր երգերի վրա: Միեւնույն ժամանակ` նա նշել է, որ իր ծրագրերի մեջ է նաեւ ռուսերենով ձայնասկավառակ թողարկելը.«Ես արդեն ունեմ ռուսերեն լեզվով տեքստ, սակայն այն դեռ ինձ համար չեն թարգմանել,  ես ցանկանում եմ մինչ այդ երգի կատարումը, ծանոթանամ տեքստի բովանդակությանը: Ես գիտեմ ռուսերեն բառեր, սակայն սահուն չեմ կարող խոսել: Մեր ընտանիքում ծնողներս հաճախ են խոսել ռուսերենով, սակայն մեզ այդ լեզուն չեն սովորեցրել»,-ասել է շանսոնյեն: Նա նաեւ ասել է, որ իր նախնիները սերտորեն կապված են եղել Ռուսաստանի հետ, իր հայրական պապը եղել է խոհարար Նիկոլայ 3-րդ կայսեր ժամանակ, այնուհետեւ տեղափոխվել է Ֆրանսիա եւ բացել կովկասյան եւ ռուսական խոհանոց.«Մինչեւ այժմ ես շատ եմ սիրում ռուսական խոհանոցը»,-ավելացրել` է Շ. Ազնավուրը: Իսկ թե որ ազգին է ավելի շատ նման`հայի, ռուսի, թե ֆրանսիացու, Ազնավուրը պատասխանել է. «Որպես հայ ես հավատարիմ  եմ բազմաթիվ բարոյական սկզբունքների, որոնք արժանապատվության չափանիշներ են ինձ համար: Որպես ֆրանսիացի` ես սիրոմ եմ խոսել, իսկ որպես ռուս`զվարճանալ: Ահա այսպիսի խառնուրդը բավարար է ինձ կյանքում ապրելու համար»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում