livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

haifestՀոկտեմբերի 1-8-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կկայանա «ՀԱՅ ՖԵՍՏ» 12-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կրում է «Թատերական իրարանցում» խորագիրը:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ հավելեց. «Փառատոնի շրջանակներում այս տարի կհյուրընկալվի 18 երկրից ժամանած 200 մասնակից եւ հյուր, որոնց թվում կլինեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլն: Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ: Իսկ փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ»:

Ի դեպ, արդեն հայտնի է, թե այս տարի ինչ ներկայացումներով հագեցած կլինի արդեն 12-ամյա «ՀԱՅ ՖԵՍՏԸ»: Դրանք են` «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`Արգանաֆտների հետ» եւ այլն: Ու ինչպես տեղեկացրեց Ա.Ղուկասյանը. «Փառատոնի բացումը կազդարարի աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը` Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում»:

Ինչեւէ, հաջողություն մաղթենք փառատոնի մեկնարկին եւ հուսանք, որ «Թատերական իրարանցումը» չի վերածվի թատերական քա

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում