livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

Hars3Սիրելի ընթերցողներ «Զարուհի» ամսագիրն այսուհետ սկսում է նոր խորագիր, որի շրջանակներում Ձեզ կներկայացնենք ամեն ինչ կապված  հայտնի մարդկանց սիրո պատմությունների, հայկական ավանդական հարսանիքների, աշխարհի տարբեր ժողովուրդների հարսանեկան ծեսերի եւ այն ամենի մասին, ինչն առհասարակ առնչվում է «հարսանիք» երեւույթի հետ: Պարբերաբար կներկայացնենք նաեւ բազմաթիվ խորհուրդներ` կապված հարսանեկան արարողությունների հետ: Այս անգամ կպատմենք դքսուհի Քեյթ Միդելթոնի եւ դուքս Ուիլյամի հարսանեկան արարողության մասին: Այս համարում հնարավորություն ունեք ծանոթանալու նաեւ հայկական ավանդական հարսանիքների բազմաթիվ գաղտնիքներին, սովորույթներին ու ծիսակարգերին:


ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԸ ԳՆԵԼ ԷՐ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ, ԲԱՅՑ ՀԱԳԱՎ ԵՐԿՈՒՍԸ

Hars42011թ. ապրիլի 29-ին ավարտվեց հեքիաթը, որն ուներ բազմաթիվ ընթերցողներ ու հետեւողներ. հերոսներն էին` դքսուհի Քեյթ Միդելթոնն ու դուքս Ուիլյամը: Այդ օրը նրանց հեքիաթային սերն ունեցավ նույնքան հեքիաթային ու գունավոր ավարտ, որին հետեւում էր ամբողջ աշխարհը` ոմանք Լոնդոնի փողոցներում հավաքված, ոմանք` հեռուստացույցի առաջ գամված, ոմանք էլ` համակարգչի առջեւ նստած: Բոլորի նպատակը մեկն էր` գեթ մի վայրկյան տեսնել օրվա հերոսուհուն: Իսկ հերոսուհին այդ օրը ոչինչ չէր խնայել փայլելու համար: Չնայած նրան, որ Քեյթի ու Ուիլյամի հարսանեկան արարողությունից անցել է շուրջ 3 տարի, այնուամենայնիվ, այս զույգը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Ուստի անդրադառնալով «հարսանիք» թեմային, պարզապես չէինք կարող շրջանցել այս զույգի հարսանեկան պատմությունը:

 Hars1Քեյթ Միդելթոնի կերպարն ու պսակադրությունն իսկապես եղել է բացառիկներից մեկը: Դքսուհին ամեն ինչ արել էր, որպեսզի մինչեւ հարսանեկան արարողությունը ոչ ոքի հայտնի չդառնար, թե ով է զգեստի հեղինակը: Դա էր պատճառը, որ նա մի քանի զգեստ էր գնել տարբեր նորաձեւության տներից, որպեսզի մեկի հայտնի դառնալու դեպքում կարողանա կրել մյուսը: Ի վերջո, Քեյթը կրեց երկու զգեստ: Առաջին զգեստը, որը հարսնացուն կրեց բուն արարողության ժամանակ, Mc Queen դիզայներական տան եւ դիզայներ Սարա Բերտոնի աշխատանքն էր: Զգեստն արժեր 250.000 ֆունտ: Այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք էր: Զգեստի վերին հատվածը հիշեցնում էր 19-րդ դարը, իսկ թեւքն ու կքավանդակը զարդարված էին Շոտլանդիայի, Իռլանդիայի, Անգլիայի եւ Ուելսի ազգային ծաղիկներով: Իսկ երկրորդ զգեստի հեղինակը, որը նախատեսված էր հարսանեկան ընթրիքի համար, բրիտանացի մոդելյոր Բրյուս Օլդֆիլդն էր: Քեյթ Միդելթոնի ձեռքի փունջը նույնպես յուրահատուկ ու բարձրաճաշակ էր իր տեսակի մեջ: Այն կազմված էր հովտաշուշանից, բաղիղից, հակինթից եւ Քաղցր Վիլյամ կոչվող ծաղկատեսակներից: Արքայական ավանդույթների համաձայն, նա իր փնջում ներառեց նաեւ Վիկտորիա թագուհուն պատկանած այգում աճող մրտենու ծառից մի ճյուղ: Այն համարվում է սիրո բույս: Իսկ պսակադրությունից հետո բույսը տնկեցին հարսնացուի այգում:

harsՆրա մազերն այդ օրը հավաքված էր համեստ, բայց յուրօրինակ, թեթեւ ոլորված էին, կողքերից` հավաքված: Գլխին դրված էր գեղեցիկ եւ նուրբ քարերով զարդարված տիարա:

Արքայական հարսանիքի տորթը պատրաստված էր Ֆիոնա Քերնսի կողմից: Այն բաղկացած էր ավելի քան 17.000 շոկոլադե թխվածքաբլիթներից: Իսկ հարսնացուին այդ օրն ուղեկցում էին 5 հարսնաքույրեը. նրա հարազատ քույրը, Ուիլյամի 3-ամյա սանիկն ու եւս երեք հոգի: Իսկ իրենց մեղրամիսն արքայական զույգն անցկացրել է Սեյչելյան կղզիներում: Այնտեղ մնացին 10 օր, մեկ գիշերվա համար վճարելով 4000 ֆունտ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում