livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀՀ մշակույթի նախարարությունն արդեն 6-րդ տարին անցկացնում է  «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի մրցույթ-փառատոնը, որի մարզային փուլն այս տարի իրականացվել է հունիսի 25-ից հուլիսի 25-ը: Այսօր արդեն փառատոնի ընտրական փուլ անցած մասնա­կիցները սեպտեմբերի 26-ին եւ 27-ին կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարա­նում, որտեղ եւ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել եւ տիրապետում են բարբառին, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:

«Զարուհու» հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց, մոռացու­թյունից փրկելու հայոց բարբառները, եւ ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթն ու նպաստել մշակութային երկխոսությանը. «Լեզուն ժառանգության ամենակարեւոր բաղկացուցիչ մասն է: Ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդը աշխարհասփյուռ դարձավ եւ բարբառների ու խոսվածքների 100-ավոր տեսակներ այսօր վտանգված են, որովհետեւ այդ լեզվի կրողը չկա:  Հիմա հիմնականում խոսում են արեւմտահայերեն, մոռանալով իրենց երկրի, հայրենիքի, գյուղի  խոսվածքը: Իսկ դա կարեւոր հանգամանք է: Շատ դժվար է պահպանել բարբառը, եթե չկա նրա մայր տարածքը: Խորհրդային տարիներին ՀՀ տարբեր համայնքներում եւս կարծես մեծ հարված է եղել բարբառներին, որովհետեւ բոլորը ձգտել են եւ խրախուսվել է գրական հայերնով խոսելը: Այդ ընթացքում բարբառներով չեն գրվել ստեղծագործություններ, գրվածներն էլ շատ անգամ չի գնահատվել: Արդյունքում այսօր մենք խնդիր ունենք: Պետք է  ցույց տանք, որ բարբառով խոսելը խրախուսելի է, ավելին, դա մեր մշակութային բազմազանությունն է, մեր գանձարանն ու հարստությունը, ինչը պետք է պահպանել: Հանրապետական այդ մրցույթների հաղթողները, երբ գալիս են Երեւան ու իրենց բարբառով հեքիաթ են պատմում, Երեւանյան բնակչությանը հաղորդկից են դարձնում որպեսզի պարզապես ճանչեն մեր լեզվի շերտերը»:

Ըստ Ե. Մարգարյանի փառատոնի նպատակն է առաջին հերթին պահպանել ֆոլկլորը, որովհետեւ ամենամեծ վտանգը հենց ֆոլկոլրին է ուղղված. «Ժամանակակից պարերը, նոր երգեը շատ անգամ մեծ վնաս են հասցնում մեր ավանդական երգ ու պարին: Երբ փորձում ենք զարգացնել դրա նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, մեծ է դառնում նաեւ վտանգը` երբ  կա պահանջարկ, արդեն առաջարկում են ինչ պատահի: Հաճախ փորձում են բեմադրված տարբերակներ տալ ազգային երգին ու պարին, ինչը նույնպես իր բացասական հետեւանքն է թողնում անաղարտ մշակույթի վրա»:

Հեքիաթասացության եւ բարբառի 6-րդ փառատոնին մասնակցում են նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գերմանացի­ներ, լեհեր, եզդիներ, քրդեր եւ հրեաներ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում