livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altԿոմիտասի անվան պետական լարային քառյակը 90 տարեկան է: 90 տարի լարային քառյակը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում եւ հայ բեմերից հնչեցրել հայկական մաքրամաքուր երաժշտությունը:

1924 թվականին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ուսանող  Ավետ Գաբրիելյանը (1 ջութակ) նույն կոնսերվատորիայի ուսանողներ` Լեւոն Օհանջանյանի (2 ջութակ) Միքայել Տերյանի (ալտ) եւ  Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) հետ հիմնադրեցին քառյակը: 1932 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ քառյակին շնորհվեց մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի անունը: Հավատարիմ մնալով անվանը` քառյակի անդամները իրենց գործունեության ընթացքում իրենց արվեստը ի սպաս դրեցին ժողովրդին: Շատ կարճ ժամանակահատվածում քառյակը կարողացավ վայելել ժողովրդական մեծ սեր: Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ քառյակի հիմնադիրները լինելով ազգությամբ հայ ոչ մի օր Հայաստանում չէին եղել, սակայն շատ լավ զգում էին հայկական երաժշտությունը:

Հիմնադրաման օրվանից մինչ այսօր քառյակում հանդես են եկել անվանի երաժիշտներ եւ քառյակի բարի ավանդույթները պահպանելով` փոխանցել քառյակի  հաջորդ անդամներին:

alt1976 թվականից Կոմիտասի անավան պետական լարային քառյակը ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը: Մեծանուն ջութակահար Ավետ Գաբրիելյանը համերգներից մեկի ժամանակ Է. Թադեւոսյանին խնդրեց, որպեսզի վերջինս փոխարինի խմբի անդամներից մեկին, ով վատառողջ էր եւ չէր կարող ելույթ ունենալ: Ահա այդ ելույթ էլ ճակատագրական դարձավ պրոֆեսորի համար: Համերգից հետո Ա. Գաբրիելյանը հասկացավ, որ քառյակի հետագա ճանապարհը փառքով պետք է պսավի, քանի որ կա Էդուարդ Թադեւոսյանը եւ նրա նման տաղանդավոր երաժիշտներ: Հայ անվանի կոմպոզիտոր  Էդվարդ Միրզոյանը քառյակին տվել է հետեւյալ բնորոշումը. «Կոմիտասի անվան քառյակը հանդիսանում է հայ ազգային կատարողական արվեստի բարձրագույն նվաճումներից մեկը, այդ արվեստի պարծանքը:

Նրա համերգները միշտ մեծ երաժշտություն են՝ առաջին նոտայից մինչեւ վերջինը...»:

Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ամբողջ պատմությունը`սկսած հիմնադրումից մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ պատվերով վերածվել է փաստավավերագրական ֆիլմի`հայությանը ներկայացնելու համար: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը`«Կոմիտասյան համանվագ անլռելի» խորագրով տեղի ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:Եւս մեկ անգամ բոլորը հիշեցին եւ ծափահարեցին քառյակի հիմնադիր երախտավորներին: «Եթե չլիներ Ավետ Գաբրիելյանի տաղանդը, չլիներ նրա հայրենասիրությունը, այսօր դժվար թե մենք կարողանայինք ունենալ այս քառյակը: Այսօր ես ունեմ երկու երազանք`Երեւան քաղաքի յուրաքանչյուր պատժգամբում տեսնել ծածանվող հայկական եռագույնը եւ ապրել մինչ այն օրը, երբ կնշենք լարային քառյակի 100-ամյակը»,- ֆիլմի վերջում նշեց Էդուարդ Թադեւոսյանը:

Այս տարի լրանում է քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանի ծննդյան 115 –ամյանը եւ Արամ Խաչատրայնի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ` նվիրված հայտնի ջութակահարի հոբելյարին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում