livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019
vruyrՍովորաբար ծննդյան օրը մարդիկ վերաիմաստավորում են կյանքը, վերլուծում անցած տարիները` այդ ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու ձախողումները: Հեռուստահաղորդավար ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ օրերս կրկին վերաիմաստավորեց իր կյանքը` նշելով 25 ամյակը: Ինչպես միշտ ծննդյան տոնի հարցում էլ Վրույրը տարբերվեց`առաջին հերթին օրը տոն դարձրեց իր հյուրերի, ապա իր համար:

- Ծննդյանս օրը մտքերով եմ տարվում, ու չեմ կարողանում լիարժեք ուրախանալ: Այն նախ և առաջ ինձ համար տարանջատման օր է, սահմանային ընդհատում, կամ մեծ անցում: Հետո եմ զգում դա, բայց մեկ է՝ փոփոխությունը լինում է: v1Սիրում եմ այդ օրը, ու երևի այդպիսին քչերն են: Ծննդյանս օրը հենց այդ վերաիմաստավորման օրերից մեկն է. ինչ-որ բան կատարվում է մարդու հետ այդ օրը, որովհետև այն հրաշքը, որ դու տարիներ առաջ լույս աշխարհ ես եկել, ոչ մի կերպ չի կարող անհետանալ: Ամեն տարի ստացվում է այնպես, որ ծննդյանս օրը ինչ-որ առանձնահատուկ կարևորություն է ստանում: Ոչինչ երբեք չեմ պլանավորում: Այս տարին՝ ևս: Երբ նման պահերին վերաիմաստավորում ես սկսում, հասկանում ես, որ ժամանակը քեզանից առաջ է անցել: Չեմ անդրադառնում անցյալին՝ մարդկանց ու իրադարձություններին: Դրանք կարևոր էին ժամանակին, իսկ հիմա՝ կարևոր է այն, ինչ կողքիդ է, ներսումդ է ու լինելու է հետո: Արժևորում ես, ու անցնում առաջ:  Ձախողումներս իմ դասերն են, իսկ ձեռքբերումներս՝ դրանց շնորհիվ կատարված անսխալ քայլերս, որոնք ավելի շատ են: Երբ ճիշտ գնահատականներ տաս երևույթներին, նույնիսկ ամենածանր թվացող ձախողումը կարող ես ձեռքբերում դարձնել:

- Նվերների տեսքով ինչպիսի՞ անակնակալներ ունեցար:

- Նվերներն այդքան էլ անակնկալ չէին, բայց գեղեցիկ էին: Ժամացույցներիս հավաքածուն համալրվեց մի քանի բացառիկ օրինակներով: Էլի հետաքրքիր ու գեղեցիկ նվերներ եմ ստացել, բայց ամենակարևորը դա չէ. նվերները նայելիս ինձ համար կարևորն այն է, թե որքանով են ինձ ճանաչում ընկերներս: Պարզվեց՝ բոլորը շատ լավ ճանաչում են ինձ, նույնիսկ ակնարկում, թե ինչպիսին կուզենային տեսնել ինձ:

v2- Ծննդյանդ նախօրյակին արդեն համացանցում հայտնվեց ախորժելի տորթերի հետ գեղեցիկ ֆոտոշարքը, այն նախորոք մտածված PR-էր՞, թե՞ դա էլ էր մտնում նվեր-անակնկալների շարքում:

- PR..PR… Երկար ժամանակ է, ինչ, բացի հեռուստահաղորդավար լինելուց, ինձ  արդեն գիտեն նաև որպես PR փորձագետ: Հետաքրքիրն այն է, որ ինքս իմ հարցում մի բան չէի նախատեսել, որ ինչ էլ անեմ, սկսելու է այլ կերպ դիտարկվել: Իրականում սա PR չէր, ուղղակի սիրում եմ և պետք է միշտ առանձնանամ: Եվ մի օր հանկարծակի մտքովս անցավ հսկայական տորթերով ֆոտոշարք կազմակերպել ու կիսվել ընկերներիս հետ: Գաղափարի իրականացման համար իսկապես շատ փնտրեցինք այդպիսի տորթեր, ու հանկարծ՝ մեր ֆոտոստուդիայի մոտ գտանք այն, ինչ ուզում էինք: Ասում են չէ, հեռու ման արի, մոտիկ կգտնես: Լուսանկարիչը Ավետիս Սարգսյանն էր, ում հետ ցանկացած գաղափար իրականացնելը հետաքրքիր է, նա գիտի՝ ինչից ինչ ստանալ: Սևակ Խաչատրյանը ինչպես միշտ զբաղվեց իմ սանրվածքով, Էրա Փոլեյանը՝ տատուներով, Տիգրան Հակոբյանը հոժարակամ տրամադրեց իր ՛՛թիթեռնիկներից՛՛ ու՝ ստացվեց: Արձագանքները սպասվածից ավելին էին: Մեսիջներ ունեի, ու պետք է մարդկանց հասցնեի այս կերպ:

- Ամփոփելով անցած 25 տարիները ինչի՞ մասին է այսօր երազում հաղորդավար Վրույր Թադեվոսյանը:

v.3Հաճախ եմ ամփոփումներ անում, բայց ամեն անգամ ինձ որոշակի առիթ է պետք գալիս, որ արդյունքներն իսկապես ընկալեմ: Այս տարիների ընթացքում ձեռք բերեցի մի քանի մասնագիտություն, սովորեցի միջազգային համալսարաններում ու ստացա միջազգային լրագրողի անդամության տոմս: Երեք ոլորտում միջազգային վկայական ունեմ, ու հիմա երազում եմ իսկապես կայանալու, դրսևորվելու հնարավորությունների մասին: Ամեն տարի բավականին երկար ժամանակով բացակայում եմ  Հայաստանից, դրա հետևանքով՝ նաև հեռուստաէկրաններից, հետո՝ մեծ ակնկալիքներով հետ եմ գալիս ու կոտրվում: Չնայած՝ միշտ զոհաբերություններ պահանջվում են, ընտրության առաջ եմ կանգնում ու միշտ ընտրում եմ կրթությունը: Այս տարին տարբերվելու հույս չի ներշնչում, բայց՝ Աստված առաջ: Բավականին մեծ նախագծեր արդեն նախաձեռնել եմ ինչպես PR ոլորտում, այնպես էլ հեռուստատեսային ասպարեզում: Շուտով եթերում կլինի մեր հաղորդումը, իսկ նախքան այդ՝ մեր աղմկահարույց վերադարձը հեռուստաեթեր: Չնայած մոռացել եմ՝ ինչ երազանք պահեցի ծննդյանս տորթի մոմերը փչելիս, բայց գիտեմ, որ կարևորը տիեզերք ուղարկած էներգիան է, կկատարվի այն, ինչն ուզում ես ամբողջ բջիջներովդ ու ինչին հավատում ես:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները` ԱՐԱՄ ՋԱՆԱԶՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում