livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altԱվարտվեց «Կաթնաղբյուր»  խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  Փառատոնը տեւել է  շուրջ երկու ամիս, որի մասնակից երեխաները, որոնք ներկայացնում էին ՀՀ մարզերը` մասնակցելով  «Ես եմ Սասնա ծուռը» հանրապետական մրցույթին ,  նկարներով եւ էպոսից ընտրված հատվածներով ցույց են տվել «Սասնա ծռեր» էպոսի իրենց  պատկերացումները:

Ի շնորհիվ փառատոնի մասնակից պատանիների եւ աղջիկների` Գյումրու Հաղթանակի զբոսայգու Քանդակների պուրակը վերածվել էր Սասնա փոքրիկ տան, որտեղ դրվագ առ դրված պատկերված էին էպոսի բոլոր գործողությունները: Մարզերում հաղթած մասնակիցները (12-14 տարեկան)  3 օր մնացել են վրանային ճամբարում եւ մասնակցել էպոսին նվիրված դասախոսություններին , տարբեր ժաներերի նվիրված վարպետության դասերի: Հավաք ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր: ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի խոսքով`«Սասնա ծռեր» էպոսը կենդանի է  հայ ժողովրդի մեջ, այն անսպառ աղբյուր է նաեւ ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար.«Մենք ունենք ավանդական էպոսի փառատոն, որն անցկացվում է արդեն 6-րդ տարին, այս տարի որոշեցինք այդ փառատոնն անցկացնել երկու ձեւաչափով`ավանդական էպոսի պահպանություն եւ էպոսը ժամանակակից ավեստում երեխաների պատկերացմամբ: Փառատոնի համար ընտրեցինք «Կաթնաղբյուր» խորագիրը, քանի որ սա այն հիմնական սնող ուժն է, որտեղից սկիզբ առավ մեր էպոսը»,-«Զարուհու» հետ զրույցում նշեց ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` փառատոնի համար ընտրվել է Գյումրին, քանի որ այն համարվում է մշակութային քաղաք: Ե. Մարգարյանը հույս հայտնեց, որ հետագայում փառատոնի ծրագիրը ավելի կկատարելագործվի եւ հնարավորություն կլինի փառատոնի շրջանակները ընդլայնելու.«Մեր նպատակն է խթանել երեխաների ստեղծագործական ներուժը  ու ասպարեզ բերել տաղանդավոր երեխաների»,-շեշտեց տկն. Մարգարյանը:

Փառատոնի ղեկավար եւ համկարգող, քանդակագործ  Արթուր Գեւորգյանը փաստեց, որ մինչ այժմ չէին եղել էպոսի ընկալման եւ վերարտադրման տարբերակներ, որը եղավ փառատոնի altընթացքում.«Եթե ցանկանում ենք գտնել էպոս, ազգային ակունք պետք է այդ ամենը փնտրենք գյուղերում: Մեր ակունքները բնական միջավայրում բավականին լավ պահպանվել են: Հաջորդ տարի «Սասնա ծռեր» թեմայով ու այլ ձեւաչափով կանցկացնենք փառատոնը: Մենք նպատակ ունենք ստեղծել քանդակագործության սիմպոզիումը «Սասնա ծռերի» հետ»,- ընդգծեց ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԱՅՆԸ,  ով երեք օր շարունակ վրանային ճամբարում եղել է երեխաների կողքին: Նրա խոսքով` փառատոնի ընթացքում հումորի քաղաքում հումորն ու կատակը անսպառ է եղել.«Այս փառատոնում մենք հաղթողներ չունենք, մասնակիցները արդեն իսկ հաղթել են այստեղ գալով: Երեխաների մեջ պետք չէ առաջին եւ երկրորդ տեղեր սերմանելով ստեղծել հոգեբանական բարդ իրավիճակներ: Սա սպորտ չէ, պետք չէ մշակույթը վերածել սպորտի»,-ավելացրեց Ա. Գեւորգյանը:

Եւս մեկ փառատոն, որն արդեն կայացած իրողություն է, փառատոն,  որի նպատակն է հայ մանուկներին ցույց տալ իրենց  ակունքները եւ սովորեցնել հավատարիմ մնալ իրենց արմատներին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում