livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

alt«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում մեկ ամիս շարունակ`հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 7-ը  հայ արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու հայ կինոյի հին ու նոր նմուշները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Կինոաշուն» ծրագիրը իրականացվում է արդեն 5-րդ տարին: Այս տարի «Կինոաշնան» մեկնարկը տրվեց ՀՀ լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ վանաձորցի հանդիսականին Սերգեյ. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն  Զավեն Սարգսյանը ներկայացրեց մեծանուն արվեստագետի կյանքի  կարեւոր դրվագները ներկայացնող լուսանկարներ`մանկությունից մինչեւ կյանքի վերջին րոպեները:  Քանի որ 5-րդ «Կինոաշուն» ծրագիրը նվիրված է Ս. Փարաջանովին 90-ամյակին, ուստի ծրագրի ընթացքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները նվիրվում են նրա հոբելյանին:

Բացի Վանաձորից ֆիլմեր կցուցադրվեն ՀՀ ՊՆ տարբեր զորմասերում, ուսումնական հաստատություններում, մշակույթի կենտրոններում եւ ՀՀ մարզերում: Այս տարի ծրագիրը կայցելի նաեւ սահմանամերձ գյուղեր:

Ծրագրի ընթացքում կանցկացվի «Հին ու նոր երեւանցի» թեմայով կինոմրցույթ եւ արդեն ավանդական դարձած «Լավագույն գրախոսական» մրցույթը:

«Կինոաշնան» արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 7-ին`Արտաշատ քաղաքում:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում