livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

alt«Ռուսական էստրադայի արքա» ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ կրկին հարձակվել է մի կնոջ վրա։ Ինչպես հայտնել է Super-ը՝ այս անգամ ՖԻԼԻՊԻ զոհն է դարձել 80-ամյա Իրինա Կիսլեւան, ով ԿԻՐԿՈՐՈՎԻ հարեւանուհին է։ ՖԻԼԻՊԻ եւ թոշակառու տատիկի սկանդալային պատմության ականատեսները միաձայն պնդում են, որ ՖԻԼԻՊԸ սխալ է վարվել այդ կնոջ հանեպ։ Հարեւանուհի Իրինա Կիսլեւան մանրամասն պատմել է լրագրողներին, թե ինչու է ՖԻԼԻՊԻ «ձեռքի տակ» ընկել։

Մեկ ամիս առաջ «Земляной Вал» փողոցում գտնվող ՖԻԼԻՊԻ բնակարանի (որտեղ նա այլեւս չի բնակվում) հարեւանները խնդրել են ՖԻԼԻՊԻՆ ազատել շենքի նկուղային հատվածը. ԿԻՐԿՈՐՈՎՆ այնտեղ իր իրերն է պահում։ ՖԻԼԻՊԸ մերժել է նրանց խնդրանքը, եւ հարեւանները դատի են տվել նրան։ Իմանալով այդ մասին՝ երգիչը եկել ու իր ողջ զայրույթը «թափել է» թոշակառու տատիկի վրա, որը այդ մուտքի «ավագն» է։

«Նա գոռում էր ինձ վրա. «Գնա... այստեղից, ոչնչություն»։ Այնպես էր գոռում, որ ձայնը դողում էր, իսկ աչքերը կարմրել էին։ Ասաց, որ մարդիկ կուղարկի, որ ինձ սպանեն»,-ասել է վախեցած կինը։ Այժմ կինը մտահոգված է իր կյանքի անվտանգության համար։ Բացի այդ, ՖԻԼԻՊԸ նրան ի սրտե ցանկացել է, որ նա մահանա այդպիսի տանջալից մահով, ինչպես իր մայրը։ «Մենք ՖԻԼԻՊԻՆ մանկուց գիտենք, բարեկամություն ենք արել իր ծնողների հետ, գնացել իրենց ծննդյան տոներին։ Ես պարզապես ցնցված եմ իր պահվածքից»,-խոստովանել է Իրինան։ Այս պատմությունը հաստատել է նաեւ Իրինայի որդին՝ Վլադիմիրը։ Ըստ նրա՝ Ֆիլիպը սպառնացել է իր մորը։

Այս պատմությանը ականատեսն են դարձել նաեւ պատահական անցորդներ, որոնցից մեկը այս մասին անգամ սոցցանցերի իր էջում է գրել։ Իր գրառման մեջ երիտասարդը բառացիորեն կրկնել է ՖԻԼԻՊԻ վիրավորական խոսքերը, եւ հայտնել, որ իր պահվածքով ՖԻԼԻՊԸ շատ վատ օրինակ է ծառայում իր տանը ապրողների համար։ Այս ամենը լսելուց հետո լրագրողները փորձել են կապ հաստատել Կիրկորովի հետ, բայց նրանց հաջողվել է խոսել ՖԻԼԻՊԻ ներկայացուցչի հետ։ «Այդ կնոջ եւ նրա որդու պահվածքը վիրավորական է ու հաշվեհարդար ՖԻԼԻՊԻ նկատմամբ։ Խնդիրը նրանում է, որ 1994թ-ից ՖԻԼԻՊՆ ապրել է այնտեղ եւ իր գրպանից վճարել մուտքի անվտանգության աշխատակիցների եւ տեսահսկման համար։ Նրա տեղափոխվելուց ի վեր ՖԻԼԻՊԸ դադարել է վճարել այդ ծառայությունների համար, ինչն էլ դուր չի եկել Կիսլեւային։ Նա եւ իր որդին մշտապես ստիպում են մյուս բնակիչներին բողոքել համայնքապետարանում, որ ՖԻԼԻՊՆ անօրեն զբաղեցնում է տան նկուղը, որը երբեք ոչ մեկ չի օգտագործել»։

Երգչի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎՆ այդ նկուղում պաստառներ ու սկավառներ էր պահում, սակայն բնակիչների՝ դատի տալուց հետո, ԿԻՐԿՈՐՈՎԸ հանել է դրանք։ «Բայց ցավոք, դատարանը չկարողացավ վերադարձնել անվտանգության աշխատակիցներին, ինչին բնակիչներն արդեն սովորել են։ Հոկտեմբերի 7-ին Ֆիլիպն իսկապես գնացել է տուն՝ ինչ-ինչ իրեր վերցնելու համար։ Տեսնելով նրա մեքենան՝ Իրինան դիտմամբ բացել է դարպասները, ՖԻԼԻՊԸ հանդիպել է նրան եւ ասել այն, ինչ մտածում է նրա մասին։ Առաջին հերթին խորհուրդ է տվել չդիպչել իր տարեց հորը եւ չնյարդայնացնել իրեն, ու հեռու մնալ իրենից. ոչ մի կոպիտ վերաբերմունք, ոչ մի սպառնալիք, առավել եւս մահվան «մաղթանքներ» այդ կնոջ հասցեին։ Երբ մարդիկ միայն սեփական շահն են հետապնդում, սա դեռ հասկանալի է, բայց երբ ամեն ինչ այսքան ցինիկ են իրականացնում... սա արդեն դժվար է բացատրել»,-հաստատակամորեն ասել են երգչի մամլո-քարտուղարությունից։

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում