livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

altԱյսօր ՀՀ մշակույթի նախարարությունում նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ընդունել է Դանիայի Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախմբի անդամներին: Ընդունելությունից հետո երգչախումբը փոքրիկ համերգ է տվել Կառավարության 3-րդ շենքում:

Երգչախմբի երգացանկում մեծ տեղ է զբաղեցնում հայ հոգևոր երաժշտությունը. երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել հայաստանյան եկեղեցիներում, մասնավորապես` Հաղարծինում, Գոշավանքում, Սանահինում և Հաղպատում:

2014թ. երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Պիտեր Արենդթը ելույթներով հանդես կգա ՀՀ Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում:

Այցի ընթացքում, երգչախումբը նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեսահոլովակի նկարահանում` 2015թ. Դանիայում և եվրոպական մի շարք երկրներում ներկայացնելու համար:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում