livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՀայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21–ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով):

«Մաստերսկայա» թատրոնն ամենահաջողված  օրինակներից է, որը ստեղծվել է ուսանողների կողմից, ովքեր չեն ցանկացել բաժանվել իրենց վարպետ Գրիգորի Կոզլովից: Ընդհամենը չորս տարվա ընթացքում թատրոնը հասցրել է  մասնակցություն ունենալ ռուսական եւ միջազգային տասնյակ պատվավոր փառատոներում  եւ  հավաքել մրցանակների, պարգեւների մեծ փունջ: Թատերախմբի բոլոր դերասանները նույն սերնդի ներկայացուցիչներ են եւ, ամենակարեւորը, մեկ դերասանական դպրոց են ներկայացնում: Դեռեւս Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայում սովորելու տարիներին նրանք համարձակորեն ներկայացան վառ, տաղանդավոր բեմադրություններով, որոնցից յուրաքանչյուրը քննադատների ուշադրությունը գրավող եւ հանդիսատեսի հիացական ընդունելությունը վայելող  նշանակալի իրադարձություն էր:

«Մաստերսկայա» թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական-արկածային ներկայացումը նախատեսված է երեխաների եւ մեծահասակների համար՝ որպես հիմք ունենալով Գրիմ եղբայրների եւ համանուն հայտնի մուլտֆիլմի մոտիվները: Ներկայացումը սիրո, բարեկամության եւ արվեստի մասին է, որը ինչպես միշտ հաղթանակում է:  Այս գեղեցիկ պատմությունն իր երաժշտական եւ պարային ուշագրավ տեսարաններով արժանանում է երեխաների եւ մեծահասակների բարձր գնահատականին: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ոչ միայն դիտում է տեղի ունեցող գործողությունները, այլեւ հնարավորություն ունի անմիջական մասնակիցը դառնալու տեղի ունեցող բեմական զարգացումների, օգնելու Արքայադստերը եւ երաժիշտներին:

Բրեմենյան երաժիշտները հայաստանյան բեմում կներկայանան միայն մեկ օր՝ երկու ներկայացմամբ:


Վ ՄՈՒՐԱԴՅԱՆԳՈՇԱՎԱՆՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ


Օրերս սոցցանցում գրող, պատմաբան, հրապարակախոս ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԸ բարձրաձայնել էր, թե այն, ինչ կատարվում է Գոշավանքում, բարբարոսությունից ու թրքությունից վեր է: Այս մասին վերջինս նշել է. ՙՄենակ տերտերը կարող է վանքի պատը ծակել, որմնաքանդակ փչացնել` եկեղեցում վառարան դնելու նպատակով: Ի դեպ, վառարանը ծառայում է ոչ թե տերտերին կամ եկեղեցի այցելող հավատացյալին, այլ այնտեղ դուքան բացած ու առեւտուր անող վաճառականին: Եկեղեցու մեծ մասը առեւտրի տաղավարներ էին, ուր սրբապատկերներից, խաչերից բացի, նաեւ գեղանկարներ էին վաճառվում...՚:
Ինչ խոսք, մտահոգիչ հարցի վերաբերյալ ՙԻրավունքը՚ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՑ, ով հավաստիացրեց. ՙՄեր աշխատակիցները գնացել եւ անձամբ են տեսել, որ այդ վառարանը ժամանակին է դրվել, ոչ թե հիմա: Բայց ամեն դեպքում, մեղադրելի փաստ է, ու այդ առումով մենք օգտագործողին, որը հանդիսանում է Մայր աթոռ սուրբ էջմիածինը, համապատասխան գրություն կուղարկենք: Չէ որ հուշարձանների պահպանության օրենքով` հուշարձանի սեփականատիրոջ պարտականություններն են ապահովել հուշարձանի թե° ֆիզիկական անխաթարությունը, եւ թե° բարոյական ու իր ամբողջ հոգեւոր նշանակությունը: Այսինքն` հուշարձանը պետք է պահվի բարեկարգ, մաքուր վիճակում՚: Անդրադառնալով նաեւ եկեղեցում մեծ թվով գեղանկարների վաճառքին` տիկին Սամուելյանը հավելեց. ՙՄենք  անպայման համապատասխան գրությամբ կդիմենք Մայր աթոռ սուրբ էջմիածին: Իհարկե, վատ միջադեպ է, եւ Մշակույթի նախարարությունն անպայման դրան կարձագանքի, որպեսզի վերացնեն այդ ամենն ու բերեն առաջվա տեսքին՚: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ Գոշավանքում Մշակույթի նախարարությունը պետական միջոցներով իրականացնում է վերականգնման աշխատանքներ, եւ բավականին մեծածավալ ծրագիր կա` դրա հետ կապված: Իսկ թե ի±նչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Մայր աթոռը, ՙԻրավունքը՚ կներկայացնի առաջիկայում` հուսալով, որ հարցը շտապ լուծում կստանա, այլապես, մատնացույց անելով օտարին, ստացվում է, որ մենք ինքներս ենք վնասում մեր պատմամշակութային ու հոգեւոր բացառիկ նշանակություն ունեցող արժեքները:

Կույտը մշակեց` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում