livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՀոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին և կրում է Տերտերյան-ֆեստ անվանումը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ փառատոնը ներառելու է յոթ համերգ, ներկայացվելու են հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Այսօր ներկայացվող համերգային ծրագրում կկատարվեն Ավետ Տերտերյանի անտիպ ստեղծագործությունները։ Անձնական արխիվներից մենք կարողացանք ձեռք բերել և թվայնացնել Տերտերյանի դեռևս չկատարված ստեղծագործությունները, ինչը կարևոր ձեռքբերում է երաժշտական աշխարհի համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ Ա. Տերտերյանի երաժշտությունը հնչելու է Երիտասարդական նվագախմբի կատարմամբ և հնչելու է ոչ միայն Հայաստանում: Փառատոնից դուրս մենք Տերտերյանի գործերը կկատարենք նաև արտասահմանում»։

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ ողջունեց այն փաստը, որ Երիտասարդական նվագախմբի կողմից կատարվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ «Ավետ Տերտերյանը համարվում է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա հոբելյանը նշվում է Ռուսաստանում, Գերմանիայում: Տերտերյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է, ում ստեղծագործությունները հնչում են ամբողջ աշխարհում»։

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ, անդրադառնալով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին, նշեց, որ այն բնույթով եզակի է և տարբերվում է փառատոնի մասին մեր ավանդական պատկերացումներից նախևառաջ այն պատճառով, որ այնտեղ հնչում են այսօր ստեղծագործող կոմպոզիտորների գործերը, շատ պրեմիերաներ, և փառատոնը հայ երաժշտասերի համար ոչ միայն ապահովում է երաժշտական հրավառություն, այլև իր լուրջ նպաստն է ունենում ընդհանուր մշակութային կյանքի, առօրյայի շարունակականության ապահովման և զարգացման մեջ՝ հենվելով մեր հարուստ կոմպոզիտորական ավանդույթների վրա։

Փառատոնի համերգային երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ:

Փառատոնը տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում