livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

sosՀոկտեմբերի 15-26-ը կանցկացվի «Թատերական Լոռի» 22-րդ (միջազգային կարգավիճակով՝ 4-րդ)  փառատոնը՝ նվիրված ԽՍՀՄ եւ  Հայաստանի ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։

«Թատերական Լոռին» այս տարի կկայանա ՀՀ Լոռու մարզի 4 խոշոր քաղաքներում՝ Ալավերդի – Ստեփանավան – Վանաձոր –Սպիտակ։ Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցում են 25 թատերախմբեր Հայաստանից, Վրաստանից, Արցախից  եւ Ռուսաստանի Դաշնությունից: Այս տարի կխաղացվեն 3 տասնյակից ավելի տարաժանր  ներկայացումներ։  22-րդ «Թատերական Լոռու» շրջանակներում «Русский мир» հիմնադրամի աջակցությամբ ծրագրված է անցկացնել «Ռուսական թատրոնի օրեր» ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական եւ Չեխովի քաղաքային դրամատիկական, Վրաստանի Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական ակադեմիական, Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնների ու երեւանյան  տասնյակ ռուսալեզու թատերախմբերի մասնակցությամբ։

Ներկայացումների խաղարկումներին զուգընթաց  կնշանավորվեն  Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակը,  ականավոր թատերաշինարար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան  90-ամյակը,  հանրաճանաչ դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակը, Երեւանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի եւ Հայաստանի երգի պետական թատրոնների  կազմավորման  85-րդ  եւ 20-րդ հոբելյանական տարեդարձները։ Փառատոնի բովանդակային բազմերանգության մեջ տեղ է գտել նաեւ հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։  Ակնկալվում է, որ փառատոնի շրջանակներում   Սոս Սարգսյանի  ծննդավայր Ստեփանավանում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ-քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած արձանի բացման պետական բարձրաստիճան ներկայացուցչական հանդիսությունը։

Նախատեսված են նաեւ մի շարք վարպետության դասընթացներ, ստեղծագործական քննարկումներ եւ  հանդիպումներ մասնակից թատերախմբերի հետ, էքսկուրսիաներ: Փառատոնի թատերախաղերի լավագույն  մասնակիցներին սատարելու նպատակով,  սահմանված են խրախուսական մրցանակներ։


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում