livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altԵրգիչ ԳՈՒԺԸ սոցցանցերում հրապարակել է իր նոր` թվով երրորդ «Օ՜հ» անունով տեսահոլովակը եւ յուրատեսակ մրցույթ հայտարարել: Մրցույթի բովանդակությունն այն է, որ յուրաքանչյուր օգտատեր

կարող է տեսահոլովակը տեղադրել իր ֆեյսբուքյան էջում եւ ընկերների կողմից 100 ու ավելի share (կիսվել տեսահոլովակով) հավաքելու դեպքում ստանալ դրամական պարգեւ: Իսկ թե ինչո՞ւ որոշեց Գուժը գումարներ ծախսել մրցանակներ տալու համար եւ ոչ թե այդ գումարն առաջարկեց, ասենք, հեռուստաընկերություններին, տեսահոլովակը ամեն օր ցուցադրելու համար, «Զարուհին» պարզեց նրանից. «Ես հեռուստաընկերություններին երբեք գումարներ չեմ առաջարկել ու չեմ էլ պատրաստվում դա անել: Նույնիսկ ասեմ ավելին` եղել են դեպքեր, որ իրենք են պահանջել գումար, պարբերաբար տեսահոլովակս ցուցադրելու համար, ես այդ հեռուստաընկերություններ դրանից հետո էլ չեմ գնացել: Դա շատ ծավալուն թեմա է... Ուղղակի ասեմ միայն մի բան` չի կարելի բոլորին մի նժարի վրա դնել ու ասել` այսքան գումար ու քո տեսահոլովակը կգնա եթեր կամ չի գնա: Պետք է կարողանալ տարանջատել արվեստը «չարվեստից»: Այն արտիստները, ովքեր ներկայացնում են արվեստ, կարելի է անել բացառություններ, ոչ թե դնել ու հավասարեցնել ռեստորանային հարսանյաց հանդիսությունների թեմաներով ու հատուկ պատվերով կոմերցիոն նպատակով արված երգերի հետ: Դա հեռուստատեսության համար մեկ սխալն է, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Իսկ ցանկացա հայտարարել մրցույթ, ուղղակի, որպեսզի մարդկանց էլ լինի հետաքրքիր, ու տեսահոլովակը դիտելու հետ մեկտեղ, նաեւ ինչ-որ տեղ ազարտ լինի»:
Հավելենք, որ Գուժը նաեւ նոր` ձյունառատ տեսահոլովակի ռեժիսորն է: Իսկ տեսահոլովակում, ինչպես ասում է երգիչը, շատ ցուրտ պայմաններում, իսկական հերոսուհու կարգավիճակով նկարահանվել է սպորտային լրագրող եւ մեկնաբան Հռիփսիմե Ղազարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ. Գ. - Երգիչ Գուժի նոր տեսահոլովակը դիտեք ստորեւ.

 



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում