livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altԱյսօր ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԻ հերթական «Կոմա-նոստրան» էր, որը, ցավոք, դերասանը ստիպված է եղել կիսատ ներկայացնել:

Ինքնազգացողության վատացման պատճառով արտիստը չի կարողացել շարունակել ելույթը, չնայած որ ամեն ջանք գործադրել է, ցույց չտալու համար, որ իրեն վատ է զգում: Ինչպես տեղեկացանք ներկաներից, Դուրյանը անգամ փորձել է իր ինքնազգացողության վատացումը հումորով ներկայացնել: Երբ մի կին երեխայի հետ դուրս է եկել դահլիճից, դերասանը կատակել է, թե իբրև փոքրիկին տանում են, որ իր մահը բեմում չտեսնի: Հոգատար հադիսականներից մեկն էլ, դերասանին ինչ-որ դեղ է տվել, կարծես շնչառությունը թարմացնող միջոց, բայց Դուրյանը զգացողությունը չի բարելավվել: Ապա ներկաները, նկատելով, որ, իսկապես, Դուրյանն իրեն լավ չի զգում, միաձայն բղավել են ընդմիջում, բայց դերասանը չի ցանկացել ընդհատել ներկայացումը: Րոպեներ հետո տեսնելով, որ այլևս չի կարողանում խաղալ` Դուրյանն ինքն է խնդրել ընդմիջում, ասելով, որ իսկապես իրեն վատ է զգում եւ սիրտը ցավում է:

Նարեկ Դուրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում