livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀՀ վարչապետի հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 25-31-ը Երեւանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը:

Կինոփառատոնի բոլոր հյուրերը եւ մասնակիցները հեկտեմբերի 25-ին կարմիր գորգով կքայլեն դեպի «Մոսկվա» կինոթատրոն եւ ժամը 18:00-ին ցուցադրվող  Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով էլ տեղի կունենա կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ինչպես նշեց  ՀՀ մշակութի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, երբ փառատոնի անցկացման նախագիծը ներկայացվել է նախարարությանը, առաջինը իրեն գրավել է փառատոնի անվանումը.«Փառատոնի կազմակերպիչները ներկայացրեցին այն գաղափաը, որը ընկած է փառատոնի հիմքում`վերկանգնել անիմացիայի ավանդույթները եւ համաշխարհային ասպարեզում ներկայացնել մեր ձեռքբերումները: Փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին եւ այս տարիների ընթացքում ունեցել է լուրջ դերկատարություն Հայաստանում անիմացիայի դերակտարությունները զարգացնելու մեջ»,- նշեց ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ «ՌեԱնիմանիա» արագ զարգացող, աճղ եւ նպատակաուղղված փառատոնն է, որը դարձել է տարածաշրջանային եւ ընդգրկվե միջազգային ցանցի մեջ: Ինչպես նախկին տարիներին, այս տարի եւս փառատոնը հանդես է գալու նորոմուծությամբ.«Կինոփառատոնի նոր և կարևորագույն նախաձեռնություններից մեկը արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումն է, որի շրջանակներում  կցուցադրվեն Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի արտադրական ընթացքը, Իլյա Յուդովիչի և Վալենտին Լապինի՝ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սա ապացուցում է, որ փառատոնը հավակնում է դառնալ նաև կինոշուկա»,-ավելացրեց Ա. Պողոսյանը:

Շնորհիվ իր մեծ հեղինակությանը եւ ձեռքբերւմների փառատոնն այս տարի արժանացել է ՀՀ կառավարության հատուկ վերաբերմունքին եւ վարչապետի հրահանգով լրացուցիչ 5 մլն դրամ է հատկացվել փառատոնին:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին առանձնացնելով փառատոնի երկու կարեւոր կետեր նշեց. «Այն, ինչ խոստացել էինք տարիներ առաջ, այսօր իրականացրել ենք՝ փառատոնը միայն ցուցադրություն չէ, այլև նոր սերնդի մասնագետների պատրաստում: Ասածիս վառ օրինակը մեր երիտասարդ մասնագետներից մեկի՝ Լևոն Պետրոսյանի Անգլիայում վերապատրաստման կուրս անցնելն էր: Այժմ նա իր ստուդիան ունի Էջմիածնում, որի սաներից մեկն ամեն տարի մեկնում է վերապատրաստման: Ինձ համար երկրորդ կարևոր իրադրաձությունը Ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմերի պատրաստումն է»:

Այս տարի կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ: «ՌեԱնիմանիա»-ն կհյուրընկալի շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից: Փառատոնի հիմնական մրցութային ծրագրերն են՝ «Լիամետրաժ ֆիլմ», «Կարճամետրաժ ֆիլմ», «Ավարտական ֆիլմ», «Երաժշտական ֆիլմ», «Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր»: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ փառատոնի շրջանակներում կներկայացվի ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «Ֆոլիմաժ»-ը: Ծրագրի իրականացման շրջանակներում կհյուրընկալվի նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր, մի շարք ֆիլմերի հեղինակ Սերժ Բեսեթը, ինչպես նաև կցուցադրվի 4 լիամետրաժ կինոնկար: Ավանդույթի համաձայն, «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի «Վարպետության դասընթացներ» ծրագիրը. այս տարի կանցկացվի երեք մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տևողությամբ: Մասնավորապես, վարպետության դասընթացներով հանդես կգան բրենդինգի և մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ և դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաև համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա): Փառատոնի կեզրափակվի հոկտեմբերի 30-ին, ժամը 18-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի պրեմիերային ցուցադրումով: Երևանյան ցուցադրումներից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում