livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՎանաձորի կամերային երգչախումբը հիմնադրվել է 1989 թվականին Վանաձորի սուրբ Աստվածածին եկեղեցում գործող քառաձայն երգչախմբի հիմքի վրա: Երգչախմբի ճանապարհը բարդ ու դժվարին է եղել, սակայն  կարողացել է հաղթահարել այդ դժվարությունները եւ հայ հանրությանը ներկայացնել մածանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երգչախմբի երգացանկը հարուստ է`հին հայկական հոգեւոր մեղեդիներից մինչեւ հայ եւ արտասահմանյան դասական կոմպոզիտորների խմբերգեր:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյանը «Զարուհու» հետ զրույցում փաստեց, որ երգչախմբում երգում են բացարձակապես Լոռու մարզի շնորհալիները: Այսօր երգչախմբում երգում են 32, իսկ երբեմն էլ 34 կատարողներ, քանի որ ժամանակ առ ժամանակ նրանց թիվը փոփոխվում է` ոմանք երկրից մեկնում են, իսկ ոմանք էլ անցնում այլ աշխատանքի.«Երգչախմբերից ամենածանր ճակատագիրը ունեցել է մեր երգչախումբը, այսօր բացի քաղաքապետարանի կողմից տրվող նվազագույն աշխատավարձից մենք այլ աջակիցներ չունենք: Երկրաշարժից հետո Լոռին այդքան էլ բարվոք վիճակում չէր գտնվում, ինչը անդրադառնում էր նաեւ երգչախմբի վրա: Տարիների հեռվից վերհիշելով այդ օրերը, այսօր փառք ենք տալիս Աստծուն, որ կանք: Ապահովված բոլոր երգչախմբերն էլ բողոքում են, թե խնդիրներ ունեն, մենք եւս ունենք: Սակայն չենք բողոքում, քանի որ գտնվում ենք ուշադրության կենտրոնում եւ խնդիրները մաս առ մաս կստանան իրենց լուծումը»,-նշեց ՌՈՒԶԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Նա մատնանշեց այն հաջողություններն, որոնք գրանցվել են այս տարիների ընթացքում.«Երգչախմբի համար շատ կարեւոր էր «Անուշ» օպերայի համեգային տարբերակի ներկայացումը, որը մեզ համար դաձավ այցեքարտ: Իհարկե այն մեծ հաջողություն էր, որին հետեւեց «Անլռելի զանգակատուն» երաժշտական կոմպոզիցիայի եւ «Եռաձայն պատարագ» խորագրերով համերգները»,-ընդգծեց Ռ. Մխիթարյանը:

Շնորհիվ իր շնորհալիների` երգչախումբը հանդես է եկել ամբողջ Հայաստանում, Վրաստանում, Արցախում: Ռ. Միթարյանի խոսքով`այն օրերին, երբ երգճախումբը չունի համերգներ, մեկնում է ուխտագնացության տարբեր եկեղեցիներ, որտեղ էլ շարականներ է կատարում եւ անաղարտ կատարումները նվիրում հավատավոր ժողովրդին:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդռաջ երգչախումը եւս հանդես կգա իր առանաձնահատուկ ծրագրով: «Անլռելի զանգակատուն» եւ «Եռաձայն պատարագ» համերգաշարի ընթացքում երգչախումբը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաեւ հայազգի  կոմպոզիտորների այնպիսի ստեղծագործություններ, որոնք նկարագրում են հայ ժողովրդի պատմության որոշ դրվագներ.«Մենք աշխատում ենք Հայաստանի գրեթե բոլոր մասերում հայ հասարակության համար ապահովվել կենդանի երաժշտություն: Նրանք իրոք այդ երգերի ու երաժշտության կարիքն ունեն»,-եզրափակեց Ռուզաննա Մխիթարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում