livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Վահագնի թաղամասի նորաբաց ռեստորանում / Արարատ Գոլֆ ակումբ/ տեղի կունենա երիտասարդ նկարիչ և պարֆյումեր Արման Մանուկյանի հետաքրքրիր և յուրահատուկ մեկնություններով լի աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդես-ներկայացման շրջանակներում կցուցադրվի  նկարիչի կտավները, գրաֆիկական աշխատանքների ալբոմը:

Արման Մանուկյանը Հայաստանում առաջին անգամ հիմք է դնում «Յոթ բույրեր» հայկական օծանելիքների հավաքածուին, որոնց մեջ հիմք է ընդունվել հայկական բնաշխարհի բուսական բազմազանությունը: Ցուցահանդեսը մեկնարկելու է աստվածաշնչյան «Յոթ մահացու մեղքեր» թատերական ներկայացմամբ, որի սյուժեն բխում է կտավներում առկա սյուրեալիստական գաղափարներից: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է բեմադիրչ Գուժ Թադևոսյանը: Ցուցահանդես-ներկայացումը, իբրև գեղարվեստական երևույթ, իր մեջ ներառում է արվեստի տարբեր ժանրերի միաձուլում, որն իր հերթին ծնում է մշակութային արտահայտչաձևեր: Ցուցահանդես-ներկայացման գեղարվեստական մեկնաբանությունը միտում ունի նպաստել մշակութային ոլորտի և անհատի գեղագիտական ճաշակի համալրմանը: Նոր սերունդի հետաքրքրությունների շրջանակում ձևավորել արվեստի, կրոնական բարոյագիտության և բնության ներդաշնակումների գաղափարը: Ծրագրի իրականացումը նպատակ ունի  ծրագրի մասնակցող երիտասարդների շրջանակներում սերմանել շարունակական հետաքրքրություններ վերը նշված աշխարհայացքների նկատմամբ:

Նախագիծը նախատեսված է արվեստագետների և արվեստասեր հանդիսատեսի համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում