livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՀայաստանի հիմնադրամի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 8-12-ը, այն կընթանա ՀՀ նախագահի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Երեւանյան մեկնարկին զուգահեռ փառատոնը կընթանա Գյումրիում, Ալավերդիում եւ Գավառում, սակայն երեւանյան փուլը կտեւի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում` նոյեմբերի 12-ին: Իսկ մարզային փուլը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում եւ Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների եւ երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը եւ մուլտֆիլմերը:

Ի դեպ, այսուհետ փառատոնը կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում այս տարի ընդգրկված է 145 ֆիլմ` 38 երկրից:

Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել նաեւ ժյուրիի ձեւաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ եւ երիտասարդներ, մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող եւ Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները եւ «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջեւանի, Նուբարաշենի եւ Վարդենիսի գնդերի զինվորները:

Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջեւանի, Նուբարաշենի եւ Վարդենիսի գնդերի զինվորների համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում