livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

jaklinԱնցյալ տարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆԸ հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ բեմից, քանի որ պարուհու, հատկապես բալետի պարուհու համար կա տարիքային մի շրջան, որից հետո նա իրավունք չունի բեմում հանդես գալ: Սակայն, մինչեւ վերջերս հայ բալետի պրիման հանդես էր գալիս ներկայացումներում, իսկ բալետային արվեստը գնահատող հայ հանդիսատեսն էլ գոհ հեռանում էր դահլիճից:

Վերջին մի քանի ներկայացումներում, սակայն, Ժ. Սարխոշյանը հանդես չի գալիս ոչ մի ներկայացման մեջ, եւ արդեն շրջանառվեցին խոսակցություններ, թե վաստակավոր արտիստը լքել է Հայաստանը, ավելին` դա պայմանավորված է կոնկրետ անձերի հետ, որոնցից նեղացած էլ հենց Ժակլինը որոշել է դիմել այդ քայլին: «Զարուհին» այս եւ այլ հարցերի պատասխաններ պարզեց հենց հայ բալետի պրիմայից.

«ՈՒԶՈՒՄ ԷԻ ՀԵՌԱՆԱԼ, ԲԱՅՑ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՄ»

alt

- Ժակլին, անցյալ տարի դեռ ասացիք, որ բեմից Ձեր հեռանալու ժամանակն է, քանի որ պարուհիների, հատկապես բալետի պարուհիների համար կա տարիքային մի շրջան, որից հետո իրավունք չունի նա բեմում լինելու: Փաստորեն, դուք հեռացաք ոչ միայն բեմից, այլեւ Հայաստանի՞ց:
- Ես դեռ բեմից չեմ հեռացել, ուզում էի հեռանալ, բայց դեռ շատ անելիքներ ունեմ. պայմանավորվել եմ թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ, որ կվերադառնամ եւ հանդես կգամ նոր ներկայացման մեջ` Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ում: Եթե որոշեմ հեռանալ բեմից` անպայման հրաժեշտի երեկո կանեմ իմ հանդիսատեսի համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում