livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

alt"Էությամբ, գիտեմ, որ հաղթող եմ: Վստահություն ունեմ իմ մեջ: Ինչ գործ որ անում եմ, վստահ եմ, որ շատ լավ եմ անում: Ոչ մի րոպե չեմ վախենում կամ կասկածում, չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ: Այստեղ արդեն այլ խնդիր է` հաղթանակն ինձ կտա՞ն",- "Զարուհու" հետ հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհի ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ, սակայն հիվանդության դեմ պայքարում նա այդպես էլ չհաղթեց:

Շուրջ մեկ տարի պայքարելուց հետո նա մահացավ չարորակ ուռուցքից: 34-ամյա Հ. Ղարիբյանը մեկ տարի առաջ ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու` Ներսեսի հետ, եւ բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն ամուսնու ծննդյան հաջորդ օրը` նոյեմբերի 2-ին, երիտասարդ դերասանուհին հեռացավ կյանքից: Ի դեպ, նրա մահվան շուրջ տարածված տարբեր մեկնաբանություններին այլ առիթով ժամանակին լավագույնս պատասխանել է հենց ինքը` լուսահոգի Հ. Ղարիբյանը. "Չեմ էլ հիշում, կամ, ավելի ճիշտ, բանի տեղ չեմ դնում խոսակցություններին, դրա համար չեմ էլ ուզում լսել: Յուրաքանչյուր արտիստի մասին միշտ էլ խոսում են: Այնքան միեւնույնն է ինձ համար այդ խոսակցությունները, որ չեմ էլ անդրադառնում":

Հիշեցնենք, որ Հ. Ղարիբյանը սիրվեց հանրության կողմից եւ դարձավ հանրահայտ` 2003 թ.-ից նկարահանվելով "Արմենիա" հեռուստաընկերությամբ հեռարձակվող "Կարգին հաղորդում" նախագծում: Եվ նրա դերասանական կարիերայի բարձրակետը եղավ "7.5", "7.5-2", "No comment" ներկայացումներում, ինչպես նաեւ "Ալա Բալա Նիցա" ֆիլմում տարբեր կերպարներ մարմնավորելը, ինչի շնորհիվ բոլորը նրան կհիշեն մշտապես կենսախինդ, առույգ ու հումորով լեցուն: Իր կերտած դերերի մասին Կարգին Հասոն "Զարուհու" հետ անկեղծացել էր. ""Ալա Բալա Նիցա" ֆիլմում նկարահանվելը ինձ համար նորություն էր, նոր շունչ էր: Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ գեղարվեստական ֆիլմում առաջին փորձս եղավ բարձր մակարդակի վրա: Թե՛ ռեժիսորը, թե՛ դերասանական կազմը պրոֆեսիոնալ էին, ինչի արդյունքում նկարահանման աշխատանքները շատ հեշտ ընթացան: Իսկ բեմում խաղալու փորձ արդեն ունեցել եմ` "7,5" ներկայացման ժամանակ, բայց փոքր դերերով: "No comment"-ում դերս ավելի մեծ էր ու ծավալուն: Սիրում եմ բեմը, ինձ համար այն օդ ու ջուր է: Ճիշտ է, թատրոնում չեմ խաղում, բայց կոմերցիոն ներկայացումներում, երբ մեկ-մեկ զբաղվում եմ, կարծես թարմ օդ եմ շնչում: Իսկ "Կարգին սերիալը" իր տեսակի մեջ նորություն էր, բայց այնպես չէ, որ ինձ համար էլ էր նորություն, մանրապատումներում խաղացել էի":

Հավելենք նաեւ, որ ԱՄՆ-ում մահացած դերասանուհուն կհուղարկավորեն Հայաստանում, սակայն տեղափոխման ընթացակարգը կտեւի մոտ 1-2 շաբաթ:
Վշտակցում, համբերություն ու մխիթարություն ենք մաղթում Ղարիբյանների եւ Աբրահամյանների ընտանիքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում