livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

hamergՆոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ականավոր  ռազմական-քաղաքական-պետական գործիչՎազգեն Սարգսյանի 55-ամյակին:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին համերգի կազմակերպիչները: Համերգի ընթացքում կհնչեն Խաչատրյանի 3 կոնցերտները`Խաչատրյանի անվան եռյակի (Արմինե Գրիգորյան՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

Երաժիշտների փոխանցմամբ՝ համերգասրահի ճեմասրահում Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը կներկայացնի լուսանկարների և անձնական իրերի ցուցահանդես` նվիրված Արամ Խաչատրյանի այն երեք ստեղծագործություններին, որոնք կհնչեն երեկոյի ընթացքում:

Նշենք, որ համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Ա. Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում