livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

nkarichԿոտայքի մարզում շարունակվում է Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական ներկապնակ» միջազգային ծրագրի շրջանակներում տեղի ունեցող «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը:

Ինչպես «Զարուհու» հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ. «Այս փառատոնը շարունակութունն է Հայաստանում եւ Արցախում նախորդ տարիների կայացած փառատոների շարքի: Փառատոնը կազմակերպվել է Կոտայքի մարզպետարանի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության եւ Աբովյանի «Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» կողմից»:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ փառատոնին մասնակցում են 14 նկարիչներ, որոնցից երկուսը ազգությամբ վրացիներ են: Գեղանկարիչների մի մասը ստեղծագործում է հայ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի ցուցասրահում, իսկ մի մասը` շրջում Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձան-կոթողներում, կտավին հանձնելով մարզային նշանավոր վայրերի վերաբերյալ իրենց ստեղծագործական ընկալումները: Այս ժամանակահատվածում ստեղծվելու են շուրջ հիսուն աշխատանքներ, որոնք ցուցադրվելու են ինչպես մարզում, այնպես էլ դեկտեմբերի 11-ին Նկարիչների միության դահլիճում կազմակերպվելիք ցուցահանդեսում:
Նշենք նաեւ , որ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել եւ ելույթներով հանդես եկել Կոտայքի մարզպետ Արա Հարությունյանը եւ «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության նախագահ Սերգո Երիցյանը:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում